Բան չմնաց, շուտով կմեկնարկի «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնը: Imyerevan.com կայքը, լինելով փառատոնի ինֆորմացիոն գործընկերն ու լավ ընկերը, որոշեց հետաքրքիր մրցույթ կազմակերպել իր ընթերցողների համար: Առանձնացրեցինք հայկական դասական ֆիլմերից հայտնի արտահայտություններ: Ով առաջինը գուշակի բոլոր ֆիլմերը, կստանա հրավիրատոմս:
1. Սիրելիս, գյուղխորհրդի մատյաններից մինչև Միջազգային ազգերի միավորված կազմակերպության մատյաններ ցույց են տալիս, որ ...
2. Կրակը՝ մարմանդ, մարմանդ: Աղը պիտի չափավոր լինի: Սոխը՝ բարակ, բարակ, բարակ…
3. Չափահաս մարդ մը, որ այդ տեսակ անհարկադրելի վերաբերմունք ունի ջութակի նման ազնվագույն գործիքի նկատմամբ...
4. էտ մեդալներդ կողմնակի եկամուտներով է՞ս առել…
5. Հանուն մեր կոլխոզի չեմ քշի…
6. 5 հոգով 6 երգ ենք երգում…
7. Մայրիկը հենց այսպես էլ նկարագրում էր քեզ…
8. Քո մարդու պապը չոչ էր անում, որ իմ մարդու պապը էս ծառը տնկեց:
9. Կեղնի՞ մե օրմ օր տեսնիմ էս աշխարհն ինչի՞ է ըսպես ծուռ…
10. Ոչ ոք չի ուզում տանուլ տալ, բոլորը վերցնել են ուզում. բոլորինը ինձ, իմը՝ ինձ, նրանը՝ ինձ, քոնը՝ ինձ: Մազալու են մարդիկ: Բարի գիշեր:
11. Հավը երազի մեջ կորեկ կտեսնա:
12. Խաչիկի անունը չտաս, մեխանիկին կանչի:
13. Էս ինչ ժողովուրդ են. աչքդ թեքիր, գերեզմանիդ տերը չես:
14. Ոչի՛նչ, ոչի՛նչ, դու մենակ քրտնի: Որ մեռնես էլ, վնաս չունի...
15. Այ տղա Մանաս, ինչ ես պարապ կանգնել: Լուսնակը դուս եկավ: