30 Հունիս 2014, 21:22
1249 |

Սև անձրևանոցային քվեսթ - 3

Երևանում թաքցրած երկրորդ սև անձրևանոցն էլ է արդեն գտնվել: Մասնակցեք imyerevan.com կայքի ու ՊԻԿ նախաձեռնության համատեղ քվեսթին, գտեք երրորդ անձրևանոցն ու ստացեք երրորդ թույն հրավիրատոմսը:

Imyerevan-ի ու ՊԻԿ նախագծի համատեղ քվեսթի երկրորդ հաղթողը նույնպես արդեն հայտնի է: Կասկադի Ռետրո սրճարանում թաքցրած երկրորդ սև անձրևանոցը գտավ Անին: Գտավ ու ուղարկեց մեզ #imyerevanquest հեշթեգով:

«Ինքնասպանի գրառումներ» ներկայացման մնացած երեք հրավիրատոմսերը, յուրաքանչյուրը՝ երկու անձի համար, դեռ սպասում են քվեսթի հաղթողին:

Քանի որ Ռետրո սրճարանում թաքցրած անձրևանոցը գտաք միանգամից ու շատ արագ, մենք որոշեցինք մի փոքր բարդացնել առաջադրանքը: Հաջորդ սև անձրևանոցը թաքցրել ենք Երևանի կամուրջներից մեկի հարևանությամբ գտնվող գեղեցիկ ռեստորաներից մեկի բակում:

Անձրևանոցը գտնելուց հետո նամակ գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ պարզապես նկարեք անձրևանոցն ու ներբեռնեք instagram կամ facebook՝ անպայման դնելով #imyerevanquest հեշթեգը: Որպես հուշում ներկայացնում ենք՝ ինչ է հիմա գտնվում մեր թաքցրած սև անձրևանոցի չորս կողմում:

 

Այս թեմայով