10 Հունիս 2014, 22:14
2801 |

Հայկական փսիխոդրամա

«Պիկ» նախագիծը, այն նույն սև անձրևանոցներով երիտասարդները, որոնք վերջին օրերին զարմանում են երևանցիներին, այսօր շարունակեցին իրենց երևանյան խորհրդավոր զբոսանքը: Հերթական ֆլեշ-մոբի ժամանակ երևանցիները նամակներ ստացան ու վերջապես տեղեկացան, թե ինչի մասին էին իրենց հուշում անձրևանցներն ու խորհրդավոր անցորդները: Հուլիսի 3-ին` Ալ. Սպենդիարայանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Ինքնասպանի գրառումներ» բալետային առաջին ալտերնատիվ փսիխոդրաման: «Սերիալի նկարահանումներ», «աղանդավորներ», «բողոքի ակցիա» ու մնացած որակումները հերքվեցին, առջևում բեմականացումն է, որի մասին, ինչպես ֆլեշ-մոբի պարագայում էր, հեղինակները դեռ լռում են:

Այս թեմայով