24 Ապրիլ 2014, 10:41
6284 |

Եվրոպան սարսափեցրած բացիկներ

19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին հրուշակեղենի եվրոպական շատ գործարաններ իրենց արտադրանքի տուփերում հաճախ դնում էին կոլեկցիոն բացիկներ: Դրանք կարող էին լինել բնության տեսարաններ, վայրի կենդանիների պատկերներ, իշխանական անձինք, պատմական ժամանակագրություններ կամ էլ սովորական գովազդ: Մարդը ներգավվում էր գործընթացում ու, բնականաբար, սկսում սպասել ու գնել հերթական արտադրանքը, որպեսզի լրացնի հավաքածուն:

1898-ին Լա Տրապ վանքին կից գործող Chocolaterie d’Aiguebelle շոկոլադի ֆիրման ու Tapioca de l’Etoile ընկերությունը որոշեցին իրենց արտադրանքի հետ տարածել 14 բացիկ, որոնք պատմում էին Օսմանյան Թուրքիայում 1895-96 թթ. հայերի ջարդերի մասին: Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում պատկերները սարսափահար արեցին եվրոպական հանրությանը և պարգևատրվեցին ոսկե մեդալով:

2012-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը աճուրդում ձեռք բերեց այս բացիկների հավաքածուներից մեկը: Ներկայացնում ենք բոլոր 14 բացիկները «Հայերի ջարդեր» ընդհանուր վերնագրով: Դրանցում պատկերված են ոչ միայն թուրքերի ու մուսուլման քրդերի կազմակերպած հայերի ջարդերը, այլև Իրակլիոնի (Կրետե) արյունալի անցքերը, որոնց զոհ գնացին հույն քաղաքացիներն ու հոգևորականները:

Թուրքերի կողմից հետապնդվող հայերը նետվում են ծովը, որպեսզի հասնեն ռուսական նավին

Ստրկության վաճառված հայերը

Ստամբուլի Գալաթա թաղամասի փողոցներից հեռացնում են զոհերի դիակները

Թուրքիայի Գյուրյուն քաղաքի ինքնապաշտպանության դուրս եկած հայերը

Տրապական վանականները մահվան վտանգում

Կնգղավոր վանականները գերեվարվել են Մալաթիայում (քաղաք Թուրքիայում)

Կոտորած Իրակլիոնում (Կրետե)

Ֆրանկիսկյան վանականի սպանությունը

Դիակապտություն Տրապիզոնում (քաղաք Թուրքիայում)

Դիակապտություն Հասանքալե վանքում (Թուրքիա)

Քրիստոնյա գերիներ Արաբկիրում (քաղաք Թուրքիայում)

Քրդերից հալածվող հայեր

Հայերը Իզմիթում (Թուրքիա) հանդիսավորությամբ դիմավորում են օգոստինոսյան հայրերին

 

Այս թեմայով