30 Ապրիլ 2014, 16:42
2181 |

Ջնջած գծեր

20-րդ դարի տեխնիկական առաջընթացի հետ միասին Երևանում աստիճանաբար ծառերի ու շենքերի շուրջ իրենց «սարդոստայնները» հյուսեցին կապի օդային գծերն ու մալուխային ցանցերը: Այսօր մի շարք երկրներում կապի օդային գծերը հաջողությամբ փոխարինել են ստորգետնյա գծերով՝ այդպիսով ապահովելով նաև դրանց անվտանգությունը աղետների, հրդեհների և այլ արտակարգ իրադրություններում: Երևանի համար այդպիսի նախաձեռնությունը դեռևս շատ թանկ հաճույք է և մոտ ապագայում չի նախատեսվում: «ԵՐԵՎԱՆը» որոշեց մի պահ պատկերացնել, թե քաղաքի զանազան անկյուններն ու ծանոթ շենքերը ինչպես կնայվեին, եթե չլինեին այդ լարերն ու չփակեին մեր տեսադաշտը:

Վերջին հետազոտությունների և նախնական հաշվարկների համաձայն՝ կապի ստորգետնյա գծերի անցկացումը օդային գծերի անցկացման արժեքը կարող է գերազանցել 4-ից 14 անգամ: Այդպես 69կՎ հզորությամբ կապի վերգետնյա գծի անցկացումը կարժենա մոտ 177 հազար դոլար, իսկ ստորգետնյա գծի անցկացումը՝ մոտ 933 հազար, 138կՎ հզորության դեպքում՝ համապատասխանաբար 243 հազար և 1 242 հազար դոլար (առանց տերմինալների): Այս հաղորդակցության գծերի անցկացման ծախսատար, բայց ավելի դիմացկուն և երկարաժամկետ տարբերակին արդեն իրենց գերապատվությունն են տվել մի շարք եվրոպական զարգացած երկրներ, Հնդկաստանը, Սինգապուրը, Ռուսաստանի և ԱՄՆ բազմաթիվ քաղաքներ:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N3-4, 2014

Այս թեմայով