01 Հոկտեմբեր 2013, 16:41
730 |

Համարյա հայտնիները. պաշտելով գույնը

Երևանում Հայկուհին հայտնի է դարձել Մինաս կեղծանվամբ՝ 20-րդ դարի հայ նշանավոր գեղանկարչի պատվին: Արվեստասեր, արվեստաբան և քաղաքի ցանկացած հետաքրքիր նկարչական միջոցառման մասնակիցը ցույց տվեց մեզ իր Երևանը:

Հայկուհի Մինասյան, արվեստաբան, ցուցահանդեսների համադրող, 23 տ.


Ամեն օր արվեստի գործեր ուսումնասիրելուց զատ Մինասը չի կարող թղթին չհանձնել իր սեփական ներաշխարհի գույները: Ամեն օր թղթին է հանձնում թե՛ ընկերների դիմանկարները, թե՛ իր պաշտելի Էնդի Վորհոլի կոլաժները:


ԱՕԿՍ-ի շենքը վորհոլամոլի սիրելին է. այստեղ նա կարող է երկար հիանալ շենքի պատշգամբներով:


Սարյանի այգին ակտիվ Երևանի ամենականաչ և խաղաղ հատվածներից է, Մինասը հաճախ է զբոսնում այստեղ:


Օպերայի բակը շրջապատող սև ցանկապատն ու ծառերը միշտ կանչում են Մինասին, հրավիրում քայլել Թումանյան փողոցի հենց այդ մայթուղիով:


Փոփ-արտից մինչև վինտաժային բռոշների ֆետիշ ունի: Մինասի պարծանք-հավաքածուն վերջերս համալրվեց Իսպանիայից Երևան սլացած եղջերուով:


Չգտնելով հայ գեղանկարիչների նատյուրմորտներում էկլերի մասին որևէ հիշատակում' քաղցրամոլը լրացնում է ֆրանսիական դեսերտի բացը երևանյան սրճարաններում:


Մինասն այն սակավաթիվ երևանցիներից է, ովքեր մեծ հաճույքով ըմպում են կաթնային խմիչքներ: Կաթնային ֆավորիտը կակաոն է:


Բնանկարի հանդեպ սերը Մինասի մոտ արտացոլվում է անգամ սիրված ժամանցի վայրի ընտրության հարցում: Մաքուր օդ, կանաչ առվակ և տաք վերմակ' սա է իդեալական սրճարանը՝ նրա պատմերացմամբ:

Այս թեմայով