04 Սեպտեմբեր 2017, 19:12
5034 |

Մեկնարկում է Բանավեճի Միջբուհական Առաջնությունը

Ուսանող ե՞ս, ակտի՞վ, իսկ միգուցե սիրում ե՞ս բանավիճել, կամ էլ ցանկանում ե՞ս ծանոթանալ հռետորության և բանավեճային արվեստի գաղտնիքներին, ուրեմն բաց չթողնե՛ս բանավեճի ակումբի անդամը դառնալու հնարավորությունդ։ Եվ այսպես, ԵՊՀ Բանավեճի ակումբը սկսել է միջբուհական առաջնության մասնակցության հայտերի ընդունումը:

Իսկ ինչպե՞ս մասնակցել կամ ինչպե՞ս է ընթանալու առաջնությանը.

«Բանավեճի միջբուհական ակումբային առաջնություն 2017»-ը կտևի սեպտեմբերի 11-ից նոյեմբերի 5-ը: Առաջնությանը կարող են մասնակցել բոլոր համալսարանների ուսանողները։

Ռեյտինգավորման փուլին մասնակցելու համար պարզապես պետք է լրացնել հետևյալ հայտադիմումը:

Բանավեճի առաջնության նպատակներն են՝

- զարգացնել ուսանողների բանավիճելու մշակույթը,

- նպաստել ինքնակրթության բանավիճային մեթոդի տարածման ուսանողական շարժմանը,

- տրամադրել այլ համալսարանների ուսանողների հետ սեփական ուժերը և բանավիճելու հմտությունները փորձելու ասպարեզ:

Բանավեճի միջբուհական առաջնությունը անցկացվելու է ակումբային սկզբունքով. այսինքն՝ թիմերը կարող են կազմվել տարբեր համալսարանների և ֆակուլտետների ներկայացուցիչներից: Յուրաքանչյուր թիմում պետք է լինի 6 անդամ, որոնցից մեկը՝ պահեստային:
Հայտերի լրացումից հետո տեղի է ունենալու թիմերի վարկանիշավորում, և հարցազրույցների արդյունքում ընտրվելու են 16-ը: Վարկանիշավորման փուլը հաղթահարած թիմերի համար կանցկացվեն դասախոսություններ՝ որակավորման նպատակով, ինչից հետո կսկսվի բուն առաջնությունը՝ 1/8 եզրափակչից:

Բանավեճի միջբուհական ակումբային առաջնությունը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի բանավեճի ակումբի կողմից: Առաջնությունը տեղի է ունենալու Երևանի պետական համալսարանում:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 9-ը:

Մանրամասների համար կարող եք գրել [email protected] էլ. հասցեին, կամ զանգահարել  +374 77 462423, +374 60 710193 հեռախոսահամարներով: 

Այս թեմայով