19 Նոյեմբեր 2016, 12:33
4154 |

Հեքիաթային ձմռանն ընդառաջ

Շուտով ձմեռ է ` հեքիաթային ձմեռ: Մեզնից շատերը նախագծում են արդեն ամանորյա հանգստի սցենարը: ImYerevan-ի թիմը որոշեց հետաքրքրվել, թե ինչ հանգիստ են առաջարկում ձմեռային հանգստի գոտիների առաջատար հյուրանոցները: Այդ կապակցությամբ որոշեցինք զրուցել Էլեգանտ հյուրանոցային համալիրի PR բաժնի ղեկավար Մարիաննա Վարդանյանի հետ:

Ծաղկաձորը, որպես Հայաստանի հեքիաթային ձմեռվա ամենագողտրիկ անկյուներից մեկը, բազմատեսակ  հանգստի տարբերակներ է առաջարկում հայաստանյան բնակչությանն ու զբոսաշրջիկներին:  Իսկ  ի՞նչ է առաջարկում հանսգտացողներին Էլեգանտ հյուրանոցային համալիրը այս ձմեռ:

Իսկապես, հեքիաթային է Ծաղկաձորը ձմռանը: Այդ երեք ամիսներին առանձնահատուկ  ու  անիրական գեղեցկությամբ է օժտվում, և ինքդ քեզ այստեղ հաճախ հարց ես տալիս` հաստա՞տ ամեն ինչ ճիշտ եմ տեսնում: Երբ որ ձյան հաստ շերտը ծածկում է շուրջբոլորը, մի շարք ոտնահետքեր տանում են դեպի Էլեգանտ հյուրանոց: Այցելուներին Էլեգանտն առաջարկում է մեկ բաժակ տաք թեյ համեղագույն թխվածքով:  Բոլորն էլ գիտեն, որ լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձորը միշտ գերմարդաշատ է լինում ձմռան 3 ամիսներին, նույնիսկ գարնան մեկ ամսից էլ խլում է: Այնպես, որ մենք հյուրանոցում  սիրով դիմավորում ենք  նաև հարյուրավոր էքստրիմիստ մարդկանց, ովքեր սնոուբորդի, դահուկների, ամենագնացների սիրահարներ են: Թվարկված սպորտաձևերից հետո իջնող հոգնածությունը Էլեգանտն առաջարկում է թոթափել իր հարմարավետ սենյակներում կամ, գուցե, լողավազանում և շոգեբաղնիքում:

Որոնք են համալիրի առաջին 5 մրցունակ առավելութունները, որ գրավում են շատերին:

 Այս հարցին կպատասխանեմ` փորձելով ընդհանրացնել մեր հյուրերի արձագանքները:

  1. Հարմարավետություն
  2. Բարեհամբույր ու հոգատար անձնակազմ
  3. Ժամանց
  4. Համեղ ու բազմատեսակ խոհանոց
  5. Հասանելի գին

Կարող է թվալ, թե նշվածները առանձնահատկություններ չեն, այլ նույնիսկ ընդհանրություններ են հանգստյան գոտիների դեպքում, բայց նշեմ, որ յուրաքանչյուր հյուրանոց իր պատկերացրած հարմարավետությունն է առաջարկում, ժամանցը, խոհանոցը: Մեզ համար, օրինակ, “հարմարավետություն” հասկացությունը ծնվել է ինտերիերից, գույներից, իրերի դասավորվածությունից և այլն: Ինչ վերաբերում է ռեստորանին, ապա նշեմ, որ մեր շեֆ-խոհարարը Եգիպտոսից է ժամանել և հիանալի տիրապետում է ինչպես հայկական ու արաբական, այնպես էլ եվրոպական խոհանոցին: Իսկ այս ամենի համար վճարվող գումարը, ըստ մեր բանաձևի, միշտ սահմանում ենք ավելի քիչ, քան իրականում կարժենար:

Էլեգանտ հյուրանոցային համալիրը նաև  ընետանեկան, խաղաղ  հանգստի համար  է, ի՞նչ կարող են ակնկալել ընտանիքները ձեզ մոտ ձմեռվա հանգսյան օրերը անցկացնելու մասին որոշում կայացնելիս: 

Ընտանեկան պասիվ ու խաղաղ հանգստի համար հիանալի տարբերակ է մեր քոթեջը, որտեղ կարող ես հանգստանալ անգամ նորածին երեխայիդ հետ: Ունենք նաև մանկական խաղասենյակ, որտեղ պրոֆեսիոնալ դայակի հսկողության ներքո, կարող եք պարզապես մոռանալ, որ երեխաներին ձեզ հետ բերել եք և, միաժամանակ, հանգիստ լինել, որ նրանք ևս ձեզ չեն հիշում: Իսկ եթե ակտիվ հանգիստ է պլանավորվում, ընկերեկան միջավայր, խաղեր, հավաքույթներ, ապա կարող ենք առաջարկել բիլիարդ, լողավազան, ֆիթնես կենտրոն, կինոդիտումներ, հավաքույթների սրահ, որտեղ կազմակերպվում են թիմային խաղեր:

2017 թվականի ամանորյա ծրագրում ինչ հետաքրքիր անակնկալներ եք պատրաստել, ինչո՞վ եք այս տարի զարմացնելու հանգստացողներին:

  Այս տարի սովորականից ավելի շուտ ենք սկսել պատրաստվել Ամանորին, որովհետև օր-օրի նոր մտքեր ու գաղափարներ են ծնվում, որոնք հուշում են, որ մեր հյուրերը կարող են անհամբերությամբ ու սպասումով լցվել գալիք տոների առիթով: Նախ` հին տարվա վերջին ժամերը լցված կլինեն բազում անակնկալներով, հումորով, խաղերով, ապա Նոր տարուն մեզ մոտ կժամանի Ձմեռ Պապը Ձյունանուշի հետ, տարին կսկսենք հայտնի երգիչ-երգչուհիների ուրախ կատարումներով և կշարունակենք պարել մինչև լուսաբաց: Հյուրերի համար ուրախալի փաստ նշեմ, որ ժամանցային խաղեր, փոքրիկների համար շոուներ, ամանորյա կինոդիտումներ սպասվում են նաև գալիք տարվա առաջին շաբաթում, իսկ հունվարի 5-ի երեկոյան նախապատրաստում ենք Սուրբ Ծննդյան ընթրիք` ավանդական ճաշացանկով: Այսպիսով ես բացեցի մեր բոլոր խաղաքարտերը, չգիտեմ` կներեն ինձ արդյոք գործընկերներս, թե ոչ :

Այս թեմայով