17 Սեպտեմբեր 2016, 01:25
5998 |

«1001 lucky» քաղաքային նախագիծը շարունակվում է

«Հազար ու մի մտոց» նախագծի շրջանակներում Ալ. Սպենդիարայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում տեղադրվեցին ևս 3 թեմատիկ, երաժշտական մտոցներ (լյուկեր)` նվիրված «Սպարտակ» բալետին և «Անուշ» ու «Ալմաստ» օպերաներին:

ImYerevan.com-ը և Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորը ձեռնամուխ են եղել իրագործելու մի նախագիծ, որը գունազարդում է քաղաքային միջավայրը, դարձնում այն առավել գրավիչ զբոսաշրջիկների համար, և  նպաստում մեր մշակույթի զարգացմանն ու տարածմանը: 

 

Երաժշտական թեմաներով այս էսքիզների հեղինակն է Ալիսա Մալոյանը: Հիշեցնենք, որ նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ։ 

«1001 lucky»  կամ  «1001 մտոց » քաղաքային նախագիծը մեկնարկել էր դեռևս հուլիսին, երբ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում տեղադրվեց առաջին թեմատիկ մտոցը՝ նվիրված Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետին:

Այս նախագծին է անդրադարձել նաև ռուսական МИР ТВ -ին, որի պատրաստած տեսանյութը  կարող եք դիտել այստեղ

 

 

 

Այս թեմայով