17 Սեպտեմբեր 2015, 13:45
1301 |

Հայաստանում նշեցին ձգումների համաշխարհային օրը

Սեպտեմբերի 12-ին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ ձգումների համաշխարհային օրվան նվիրված միջոցառում: Այս միջոցառմանը մասնակցում էին բոլորը (առանց տարիքային սահմանափակումների)` սկսած 7 տարեկան երեխաներից մինչև 87- ամյա տարեց մարդիկ: Ակցիային մասնակցեցին երիտասարդներ Հայաստանի 8-ից ավելի ԲՈՒՀ-երից և 300-ից ավելի Սթրիթ Վորքաութի ատլետներ Դիլիջանից, Հրազդանից, Վանաձորից, Արմավիրից, Չարենցավանից, Վայքից և Երևանից:

Ձգումը բնական և անվտանգ շարժումներից բաղկացած վարժություն է, որ կարող է կատարել ցանկացած մարդ ցանկացած տարիքում: Ձգումներ անում են թե տղամարդիկ,  թե կանայք: Ձգումների առավելությունը նրանում է, որ արագ կերպով ծախսվում է ֆիզիկական ուժը և մարմինն ազատվում  է  ամբողջ բացասական էներգիայից` փոխարինելով այն դրական էմոցիաներով: 2014 թվականից սկսած Սթրիթ Վորքաութի միջազգային ֆեդերացիան սեպտեմբերի 12-ը հայտարարել է ձգումների համաշխարհային  օր:  Ակցիայի նպատակն է հանրային վայրերում պտտաձողից հասարակ ձգումների կատարման  միջոցով ցույց տալ հասարակությանը սպորտով զբաղվելու և առողջ ապրելակերպի առավելությունները և հասանելիությունը:  Ձգումների համաշխարհային օրվան  միացել են ավելի քան 14000 երիտասարդներ աշխարհի 130-ից ավելի երկրներից: Հայաստանում  մեկ օրվա ընթացքում ավելի քան 800 երիտասարդներ հանրապետության տարբեր քաղաքներում միաժամանակ կատարեցին  8000-ից ավել ձգումներ:

 

 

ԵՐԵՎԱՆ


Միջոցառումը կազմակերպվել է Սթրիթ Վորքաութի հայաստանյան ֆեդերացիայի  կողմից և այսուհետ այն ացնկացվելու է ամեն տարի:
Հայաստանի Սթրիթ Վորքաութի Ֆեդերացիան «Երևան Փրոդաքշնս» ընկերության «Երևան 2.0»  ինկուբատորի նախագծերից է:  «Երևան 2.0» քաղաքային նախագծերի  ինկուբատորը սատարում է  Սթրիթ Վորքաութի Ֆեդերացիայի գաղափարներն ու նախաձեռնությունները, քանի որ դրանք որոնք ունակ են փոխելու մեր  կյանքի որակը և նպաստում են հայկական աշխարհի դրական փոփոխմանը:

Այս թեմայով