12 Փետրվար 2015, 09:06
1530 |

Ամաչում եմ, որ ԱՄՆ-ն դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Բրեդ Շերմանը ամերիկացի քաղաքական գործիչ է, որը 1997-ից ի վեր հանդիսանում է  ԱՄՆ դեմոկրատների կուսակցության անդամ: Imyerevan.com կայքին տված էքսկլյուզիվ հարցազրույցի ընթացքում նա շոշափեց Հայոց ցեղասպանության թեման: «Ցեղասպանությունը սարսափելի հանցագործություն է: Ես ամաչում եմ, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը դեռևս չի ճանաչել դեռևս 20-րդ դարում հայերի նկատմամբ արված ցեղասպանությունը»:

«Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը պետք է դառնա ամերիկյան կառավարության առաջնահերթություններից մեկը: Ու այդ հանգամանքի վրա ի զորու չեն ազդել արտաքին քաղաքականության պահանջներր», - համոզված է քաղաքական գործիչը: Բրեդ Շերմանը հրեական արմատներ ունի, և, նրա համոզմամբ, հենց հայերի ցեղասպանության անպատիժ մնալու արդյունքում տեղի ունեցավ հրեաների ցեղասպանությունը, որն իրագործեց նացիստական Գերմանիան: 

Այս թեմայով