Sayat Nova East Armenian Restaurant 157 E. Ohio St, Chicago, IL(312) 644-9159
1970-ին բացված «Սայաթ-Նովա» ռեստորանը գտնվում է քաղաքի կենտրոնական փողոցից՝ Միչիգան ավենյուից երկու քայլ հեռավորության վրա: Ռեստորանի կերակրացանկն ընդգրկում է հայկական ճաշատեսակների ու աշխարհի բոլոր ավանդական խոհանոցների յուրօրինակ խառնուրդ: Այստեղ, օրինակ, կարելի է հանդիպել բրնձի փլավ ու քյուֆթա, ու միևնույն ժամանակ՝ Մարոկոյի կուս-կուս: Ավանդական հայկական փախլավան էլ այստեղ գտնվում է ազնվամորով չիզքեյքի հարևանությամբ: