Նախագծեր

Նարդի խաղացողի արձանը

Մեկնարկել է 27.02.07 Ավարտ 10.04.07
Ֆինանսավորվել է $14500
100%
պետք է հավաքել

$14500

0 օր մինչև ավարտը
5 մասնակից

Երևանը կերպարանափոխվում է աչքի առաջ: Երեկվա հերոսները զիջում են այսօրվաններին: Անցյալի գիրկն են գնում դանակ-մկրատ սրողները, լուսանկարիչները, երաժիշտները, բակում նարդի խաղացող տղամարդիկ… Մինչդեռ նրանք քաղաքին տալիս էին անկրկնելի համ ու ստեղծում ջերմության ու մտերմության յուրահատուկ մթնոլորտ, որը քաղաքից հեռացած երևանցիներին համակում էր կարոտախտով, իսկ հյուրերին թովում ու դրդում վերադառնալ: «Հեռացող կերպարների» պակասը դարձավ այնքան զգալի, որ միտք առաջացավ ստեղծել դրանց արձաններն ու տեղադրել քաղաքի տարբեր մասերում:

Այս նախաձեռնությամբ հանդես եկավ «Ереван» ամսագիրն ու տեղադրեց Երևանի կերպարներից մեկի՝ «նարդի խաղացողի» արձանը Գևորգ Քոչարի փողոցում՝ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի կողքին: Արձանի բացումը տեղի ունեցավ 2007-ի նոյեմբերին: Նախաձեռնությունն օժանդակեցին Կենտրոն համայնքի թաղապետարանն ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի բնագավառում մենեջմենթի բաժնի ուսանողները: Բրոնզե նարդի խաղացողի հեղինակ Էդուարդ Շահիկյանը աշխատել էր արձանի վրա ուսանողների հետ միասին: Ի սկզբանե գիտեր, որ այն պետք է լինի ժողովրդական հուշարձան՝ պարզ ու ընկերասեր, առանց պաթոսի: Հնամաշ հողաթափերն ու վերնազգեստը փոխառել էր մոլեռանդ նարդի խաղացող հարևանից: Երևանի ցանկացած բակում կա այդպիսի մեկը, որն ամբողջ օրը հարմար առիթ է փնտրում հարևանների հետ մի քանի թայլա նարդի խաղալու: Խաղացողը նարդու տախտակի առջև մենակ է. նրա հետ խաղալ ու լուսանկարվել կարող է ցանկացած մարդ: