Ararat Rug Company 3457 du Parc, Montréal, QC H2X 2H6, Canada,(514)288-12-18
1933-ին հիմնված խանութը մասնագիտացել է արևելյան, մասնավորապես, հայկական ու պարսկական խալիների վաճառքի մեջ: Ներկա պահին «Արարատ Ռագ»-ը հայ գաղթական Հարոլդ Բադուկյանի ու նրա կանադացի կնոջ՝ Ջենիս Սամերսի ընտանեկան բիզնեսն է: Ամուսինները կարպետների պատմության ու արտադրության տեխնիկայի հայտնի մասնագետներ են: Ջենիսն այս թեմայով բազմաթիվ գրքերի ու հոդվածների հեղինակ է: Խանութում գործում է արհեստանոց, որտեղ կատարվում են ցանկացած աստիճանի բարդության վերանորոգման աշխատանքներ: