Kazlıçeşme Mh., Zakirbaşı Sokak No:32, 34780 Zeytinburnu, Türkiye, +90 212 510 8052, surppirgic.com
Սբ Փրկիչ հիվանդանոցը բացվել է հայ համայնքի ջանքերով 1832-ին սուլթան Մահմուդ 2-ի գահակալության տարիներին: Հիվանդանոցի շինարարությունն ավարտվել է և այն իր գործունեությունն է սկսել 2 տարի անց` 1834-ին: Իր գրեթե 2-դարյա պատմության ընթացքում հիվանդանոցն անընդմեջ բախվել է ֆինանսական և այլ խնդիրների, սակայն չի դադարեցրել գործունեությունը: Հիվանդանոցը հագեցած է բժշկական ժամանակակից տեխնիկայով: