«Sevan» Restaurant 216-07 Horace Harding Expy, Oakland Gardens, NY, (718) 281-0004
«Սևան» ռեստորանը գտնվում է Նյու Յորքի Քվինս թաղամասում՝ Սուրբ Նահատակաց հայկական եկեղեցու մոտակայքում: Տերերը ամուսիններ են Հայաստանից՝ Արթուր Մաթևոսյանն ու Կարինե Բաղդասարյանը: Կերակրացանկում կա լահմաջո, մանթի, հարիսա ու նույնիսկ խաշ: Դեսերտին մատուցում է հայկական դասական քաղցրավենիք, օրինակ՝ փախլավա, գաթա՝ համեմված այնպիսի արևելյան չնաշխարհիկ տարրերով, ինչպես քաթայիֆն է: Ռեստորանն ունի նաև մթերային փոքր խանութ, որտեղ հայկական ապրանք է վաճառվում: