Le Monument en hommage à Komitas Place du Canada, 75008 Paris, France
Դեռ 1978-ին Փարիզի հայկական համայնքը դիմում է ներկայացրել քաղաքային իշխանություններին հայ երգահան Կոմիտասին և Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան ստեղծելու թույլտվության խնդրանքով: Չնայած թույլատվությունը ստացվել է նույն տարի, կառուցման նախագիծը ավելի քան 20 տարի օդից կախված վիճակում էր, և միայն 2001-ին Ֆրանսիայի կողմից 1915-ի հայերի ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելուց հետո սկսվեցին տեղադրման աշխատանքները: Հուշարձանը բացվեց 2003-ի ապրիլի 24-ին, արձանի հեղինակն է անվանի հայ ճարտարապետ և նկարիչ Դավիթ Երևանցին: Հուշարձանը տեղակայված է Ալբերի գետափի մոտ, Փարիզի հեղինակավոր ութերորդ շրջանում, Ելիսեյան պալատի և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության հարևանությամբ: 2009-ին Կոմիտասի արձանին հարող փոքր պուրակը վերանվանվեց «Երևան»: