5 Krasilnaya str., 0105, Tbilisi, Georgia
Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1251-ին էրզրումյան մեծահարուստ Ումեկ Կարինցու կողմից, որը Թբիլիսիում հաստատվել է XIII դարի կեսերին և ամուսնացել Հասան-Ջալալյանների տոհմի Խաչենի իշխանի դստեր՝ Մամա Վախթանգյանի հետ: XVIII դարից ռազմական գործողությունների ժամանակ եկեղեցին զավթվեց պարսիկների կողմից և լուրջ վնասվեց: Իրակլի II արքայի հրամանով եկեղեցին վերականգնվեց և վերադարձվեց հայ համայնքին: Սուրբ Գևորգի բակում թաղված են հայ այնպիսի նշանավոր մշակութային և ռազմական գործիչներ, ինչպիսիք են բանաստեղծ և երաժիշտ Սայաթ-Նովան, գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովը և Իվան (Հովհաննես) Լազարևը և 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս Բորիս Մարտինի Շելկովնիկովը: Ներկայումս եկեղեցին Թբիլիսիում հայոց արքեպիսկոպոսի պաշտոնական նսվատայրն է: