35 Strelochniki str., Yekaterinburg, Russia, (343) 370 - 64 -70
«Արմենիա» ռեստորանը, թերևս, Եկատերինբուրգի ամենաճանաչված էթնիկ ռեստորաններից է: Ռեստորանի խոհանոցը միանգամայն համապատասխանում է իր անվանը՝ ավանդական հայկական խոհանոց՝ առանց ավելորդ նորամուծություների: Գնացուցակում կարելի է գտնել և' ապուրներ, ինչպես, օրինակ, մածնաբրդոշ կամ բոզբաշ, և' զանազան տաք ուտեստներ՝ քյաբաբ և խաշլամա: Իսկ որպես աղանդեր արժե փորձել ուրցով թեյը հայկական մուրաբաներով: