Maliy Ivanovskiy Lane 9, 109028, Moscow, Russia, (495) 917-07-17, www.noevkovcheg.ru
«Նոյյան Տապան» ռեստորանը բացվել է 1999-ին մայրաքաղաքի պատմական կենտրոնում՝ սուրբ Պետրոսի ու Պավելի տաճարի մոտակայքում: Ռեստորանը կահավորված է փորագրված հարթաքանդակներով ու ոսկե դրոշմներով: Որպես նախաճաշ այստեղ մատուցում են մածնաբրդոշ ու կոլոլակ, լանչ՝ թառափի ֆիլե լավաշով ու տժվժիկ: Իսկ որպես աղանդեր կարելի է ճաշակել «Արարատյան դաշտի բարիքները»՝ դարչինով ու ընդեղենով լցոնված մրգեր: