8/10 Bryusov lane, Moscow, Russia
Հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր և հասարակական գործիչ Արամ Խաչատրյանի հուշարձանը Մոսկվայում բացվել է 2006-ի հոկտեմբերի 31-ին: Խաչատրյանին զանազան երաժշտական գործիքների շրջապատում պատկերող բրոնզե արձանի հեղինակները քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանն ու ճարտարապետ Իգոր Վոսկրեսենսկին են: Հուշարձանը կանգնեցվել է ոչ հեռու այն տնից, որտեղ ժամանակին ապրել և ստեղծագործել է Խաչատրյանը, և Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի անմիջական հարևանությամբ, որտեղ սովորել, իսկ հետագայում նաև դասավանդել է մեծ երաժիշտը: