Nikitskiye Gates Square, Moscow, Russia
1997-ի օգոստոսի 29-ին Մոսկվայում բացվեց «Հավերժ օրհնյալ է ռուս և հայ ազգերի բարեկամությունը» անունը կրող հուշարձանը: Ֆրեդ և Վահե Սողոյան քանդակագործների գրանիտե աշխատությունը պատկերում է երկու միմյանց փարված կանանց, որոնց մեջտեղում գտնվում է խաչը: Այդ պատճառով էլ հուշարձանի հեղինակային անվանումը «Միացյալ խաչ» է: Հուշարձանը հայ համայնքի նվերն է Ռուսաստանի մայրաքաղաքի 850-ամյակի առթիվ: