Kolonitzgasse, 11, 1030, Vienna, Austria
Սուրբ Հռիփսեիմե եկեղեցու բակում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի շինարարությունը սկսվել է 1980-ին և ավարտվել չորս տարի անց. 1984-ի ապրիլի 22-ին տեղի է ունեցել հանդիսավոր բացում: Նախագծի հեղինակն է ավստրիացի ճարտարապետ Բերանշ Հարությունյան-Թամասյանցը: Հուշարձանի կառուցման միջոցները հավաքվել են Վիեննայի Հայկական Առաքելական Եկեղեցու թեմի օժանդակության և մեկենաս Կարպիս Փափազյանի առատաձեռն ներդրման շնորհիվ: