Rotenturmstraße 14, 1010 Wien, Austria
Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այս սրճարանը եզակի է, քանի որ Եվրոպայում բացված առաջին նմանատիպ վայրն է: Այն հիմնել է Թուրքիայի հայ առևտրական Յոհաննես Դիոդատոն (Հովհաննես Աստվածատուր) 1685-ին: Սրճարանում, որն այսօր կրում է բացման ժամանակվա Վիեննայի քաղաքապետ Դանիել Մոզերի անունը, Դիոդատոյին մինչև այժմ էլ մեծարում են. բարի կողքի պատից մի բրոնզագույն ցուցանակ է կախված, որի վրա գրված է սրճարանի համառոտ պատմությունը`սկսած Դիոդատոյի Ավստրիա ժամանելուց, մինչև սրճային բիզնեսի բացառիկ իրավունք ստանալն և հենց այդ վայրում հնագույն վիեննական սրճարանի հիմնադրումը: Հին սրճարանի սուրճի մենյուն ընդգրկում է հիմնականում սուրճի իտալական տեսակներ` էսպրեսսո, կապուչինո և այլն: Նաև վաճառվում են սենդվիչներ: