St. James Armenian church 816 Clark St., Evanston, IL 60201, USA, (847) 864 - 62 – 63
Հայ համայնքը Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու շենքը Էվանսթոնի քաղաքապետարանից գնել է 1944-ին, 1945-ին այն արդեն օծվել էր: Եկեղեցին հիմնելուց հետո անցած գրեթե 70 տարվա ընթացքում շենքին մի քանի կցակառույց է ավելացել՝ ներառյալ «Նիշան» մշակութային կենտրոնն ու համայնքի երեխաների համար նախատեսված հայկական կիրակնօրյա դպրոցը: Ամեն տարի օգոստոսին Սուրբ Հակոբ եկեղեցին ընդունում է «Հայաստանի համը» փառատոնի հյուրերին: Փառատոնը զանազան տոնավաճառներ, պարային ծրագրեր և այլ մշակութային միջոցառումներ է կազմակերպում: