Armenian Evangelical ShamlianTatigian Secondary School Bourj Hammoud, Mount Lebanon, Beirut, Lebanon, (961) 1 261749
Դպրոցը հիմնվել է 1934-ին և գտնվում է Բուրջ Համուդում՝ Բեյրութի հյուսիս-արևելյան փոքր արվարձանում, որն առավելապես բնակեցված է 1915-ին Օսմանյան Թուրքիայից փախած հայերով: Սկզբում դպրոցում գործում էին մանկապարտեզ և երկու տարրական դասարան: 1936-ին սբ Կարապետ Նասեսյանը տարրական դասարանների թիվը ավելացրեց մինչև վեցը: Երբ 1964-ին մեկենաս ամուսիններ Շամիլյաններն ու իրենց որդի Գ. Տատիգյանը լուրջ դրամական միջոցներ նվիրաբերեցին դպրոցի նոր ու ժամանակակից շենքի կառուցման համար, այն սկսեց կրել նրանց անունը: