Շենգավիթ համայնքի մասը կազմող Երրորդ մասը Երևանի ամենայուրահատուկ պատմություն ու միջավայր ունեցող թաղերից մեկն է: Անպատրաստ մարդու համար այցելությունն այստեղ կարող է մեծ անակնկալ լինել: Հատկապես, եթե ամբողջ կյանքդ ապրել ես ավելի «կենտրոնամետ» տարածքներում: Իր ու Երրորդ մասի հարաբերությունների մասին պատմում է այդ թաղի նոր բնակիչը:
Դերասան, սցենարիստ ու երգիչ Միքայել Պողոսյանը գիտի քաղաքի յուրաքանչյուր անկյունը, քարը, ճաքը: Նա վստահ է՝ էրևանցին իր սերը արարքներով արտահայտողն է: Իսկ սեփական սերը Երևանի հանդեպ Միքայելը արտահայտում է կինոյի, թատրոնի ու երգերի միջոցով, ինչպես նաև մայրաքաղաքի հետ զրուցելով:
Փորձելով հաղթահարել անձնական հուզմունքն ու անհանգստությունը, նրանք հանգուցյալին վերաբերվում են իբրև իրենց աշխատանքի: Բայց շատերին, ինչպես իրենք են նշում, այդպես էլ չի հաջողվում անմասն մնալ սգավորների ապրումներից ու կորստի ցավից: Չէ՞ որ հենց նրանք են հանգուցյալներին վերջին ճանապարհորդության ճանապարհում:
Ի՞նչ է անում երևանցին ամռանը` բողոքում է շոգից: Իսկ երբ արթնանում է ամառվա գիշերային քաղաքը` փաբ, սրճարան, ակումբ և սառը կոկտեյլներ: Ամառային կոկտեյլների ցանկը մեծ է, սակայն մեր խնդրանքով Երևանի տարբեր սրճարանների ու փաբերի բարմեններ պատրաստել են ամենահայտնի զովացուցիչ կոկտեյլների հինգ տեսակ ու ընթացքում պատմել դրանց մասին։
«Թաղեմ քեզ», «գրողի ծոցը գնաս», «չմեռանք սա էլ տեսանք»... Մահվան հետ կապված մաղթանքների ու թևավոր խոսքերի պակաս հայերենում չկա: Բայց Աստված մի արասցե, երբ մի օր այս մաղթանքները դառնում են իրականություն: Առաջ են գալիս գերեզմանատան տարածք ձեռք բերելու, Նար-Դոսից դագաղ, մեխակ ու էլի մի շարք ծառայություններից օգտվելու հարցեր:
Ամեն անգամ Օպերա գնալիս շատերիս մի հարց է տանջում՝ «Ինչպե՞ս են լվանում հսկայական ջահը, բա որ ընկնի՞»: Ինչպես պարզվեց, այդ գործընթացը մի առանձին ներկայացում է, որը, սակայն, բեմադրվում է ոչ թե ամեն թատերաշրջանում, այլ երեք տարին մեկ:
Դանակների կոլեկցիոներ, artknife.am կայքի հիմնադիր Արթուր Ղարաբաղցյանը պատմում է այն մասին, թե ինչպես սկսեց սեփական ձեռքերով սառը զենք պատրաստել, հավաքել դրա զանազան նմուշներ և այն մասին, թե ինչն է սովորական դանակը դարձնում «լավ դանակ»: