17 Հունիս 2014, 17:28
124 |

Վաճառքի ակադեմիա Երևանում

Sales Academy ուսումնական նախագիծը, որի շնորհանդեսն օրերս էր, նպատակ ունի մասնակիցներին ներկայացնել վաճառքների կազմակերպման և իրականացման արդյունավետ տեխնոլոգիաները: Այլ խոսքերով, հասանելի դարձնել վաճառքի նրբությունները բոլոր ցանկացողներին:

Նրանք առաջարկում են վաճառքների ոլորտի նեղ մասնագիտական ուսումնական ծրագրեր, որոնք կօգնեն կազմակերպություններին առավելագույնս կարճ ժամանակահատվածում մինիմալ ներդրումներով գրանցել վաճառքի աճող ցուցանիշներ, բացի այդ՝ ընդլայնել հաճախորդների շրջանակը: Նախագծի տնօրինության անդամ, զարգացման գծով տնօրեն Տատյանա Ռայխերտը պատմեց, որ նրանց նպատակը վաճառքով զբաղվող մասնագետների տեսական գիտելիքների և պրակտիկ հմտությունների կատարելագործումն է, վերապատրաստումը:

Նախագծի դասախոս Նվարդ Մելքոնյանը նշեց, որ արդյունավետ հաղորդակցությունը մտքերի, զգացմունքների, հույսերի և շահերի փոխանակումն է. «Մեր հանդիպումների առաջին փուլում խոսելու ենք հենց արդյունավետ հաղորդակցություններից' նպատակների, միջոցների և գաղտնիքների մասին»:

Ուսումնական նախագծի դասախոս Տաթև Սիմոնյանn իր խոսքում նշեց, որ իր համար այս նախագծին մասնակցելու հիմնական շարժառիթն այն էր, որ այստեղ, վաճառք երևույթը դիտվում է ոչ թե արդյունքի, այլ գործընթացի դիտանկյունից:

Առաջին դասընթացները նախատեսվում են հատուկ մեդիա ոլորտում աշխատող մասնագետների և լրագրողների համար:

Այս թեմայով