26 Հունիս 2013, 16:55
868 |

Կոչված եմ աջակցելու

«Վորլդ Վիժն»-ը և գործընկեր կազմակերպությունները հրավիրում են  բոլորին մասնակցելու «Համայնքային  սոցիալական աշխատանքն ի նպաստ սոցիալական խնդիրների լուծմանը»  թեմայով հանրային բացօթյա ցուցահանդես-համերգին, որը տեղի կունենա  հունիսի 29-ին ժամը 18:00-22:00 Ազատության հրապարակում: «Կոչված եմ աջակցել» կարգախոսի ներքո  անցկացվող միջոցառումը  նպատակ ունի հանրությանը ներկայացնելու սոցիալական աշխատանքն ու սոցիալական աշխատողների դերն ու մատուցած ծառայությունները:

Տեղեկատվական ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանում սոցիալական աշխատանքի կայացմանը նպաստող կազմակերպություններ: Միջոցառման հյուրերին սպասվում է տոնական տրամադրություն և երեկոյան համերգ: Կանցկացվի նաև «սոցիալական աշխատանք» թեմայով վիկտորինա. խաղարկության արդյունքում հաղթողները կստանան արժեքավոր նվերներ:

Այս թեմայով