08 Հունիս 2013, 00:25
73 |

Փակ շուկայի բաց թեման

Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկան բազմապիսի քննարկումների ու մտահոգությունների առարկա դարձավ դեռևս անցած տարեսկզբին, երբ բացվեց նրա փակ տանիքը: Շինության անորոշ ապագայի վերաբերյալ քննարկումների նոր փուլի մեկնարկը տրված է. Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ հունիսի 8-ից սկսվել են ապամոնտաժման աշխատանքներ շուկայի տարածքում, որոնց արդյունքում կկանխվի տանիքից դուրս բազմահարկ շինության կառուցումը:

Մեր տեսախցիկը շուկայի տարածքում հայտնվեց ժամը 17:50-ի հատվածում: Շինհրապարակում գտնվող բանվորներն ասացին, որ իրենց աշխատանքային ժամն արդեն ավարտվել է: Սակայն թե՛ նրանք, թե՛ տարածքի բնակիչներից մի քանիսը փաստեցին, որ ապամոնտաժումը սկսվել է: 

Այս թեմայով