03 Մայիս 2013, 18:00
52 |

Գրքերի օնլայն տոնավաճառը

Մեկ ամիս առաջ գետնանցումը վերանորոգելու համար գրքի վաճառման կետերը փակվեցին։ Վաճառողներից ոմանք իրենց գրքերը տեղափոխեցին պահեստներ, ոմանք ամբողջ գրադարանը հանձնեցին որպես մակուլատուրա, իսկ ոմանք էլ արագ կողմնորոշվեցին ու ընտրեցին ժամանակակից տարբերակ։

Օնլայն գրախանութը դարձավ այլընտրանք գործը կորցրած ու ճարահատյալ վաճառողների համար։ Նրանք հավաքվեցին, բացեցին կայքը ու այսօր արդեն քաղում են պտուղները։ Այստեղ մուտքն ազատ է։ Էլեկտրոնային կայքի նպատակն ամենևին էլ գումար աշխատելը չէ։

Կայքում արդեն ներկայացված է 785 անուն գիրք։Թանկացումներ չկան: Գները նույնն են, ինչ գետնանցումում։ Այստեղի հաճախորդները կարող են անգամ օնլայն սակարկել' որոշողը միայն վաճառողն է: Իսկ կայքի հեղինակները վստահեցնում են, որ միջնորդավճար կամ սպասարկման վճար չկա: yeritasardakan.com-ում յուրաքանչյուրը ձևավորում է գրքերի վիրտուալ ցուցափեղկերը։Նրանց համար, ովքեր դժվարանում են սեփական էջը բացել, yeritasardakan.am նախաձեռնության մասնակիցները հանդիպումներ են կազմակերպում ու գրավաճառներին սովորեցնում կայքից օգտվելու կանոնները:

Այս թեմայով