26 Ապրիլ 2013, 14:19
190 |

«Արմմոնո». 22 մոնոներկայացում` 5 օրում

Ապրիլի 26-ին Երևանում կմեկնարկի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 11-րդ փառատոնը: Փառատոնի այս տարվա նորամուծությունն առանձին «Արմմոնո-Դեբյուտ» ծրագիրն է, որտեղ հանդես կգան մոնոներկայացման ժանրում իրենց առաջին քայլերն անող երիտասարդ բեմադրիչներն ու դերասանները:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 26-30-ը կխաղացվի 22 ներկայացում' Գերմանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Լիտվայից, Վրաստանից և Հայաստանից: Փառատոնի առանցքը կազմելու է լեհական ծրագիրը, որի շրջանակներում կցուցադրվի 5 մոնոներկայացում, ինչպես նաև' Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում կանցկացվեն վարպետության դասեր, ուսանողների համար գործնական պարապմունքներ:

ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի հիմնադրած «Արմմոնո» առաջին միջազգային թատերական փառատոնն անցկացվել է 2003 թվականին:

Այս թեմայով