02 Մայիս 2013, 15:59
1992 |

Մոնոներկայացումը Հայաստանում զարգանում է. քննադատ

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը տարեցտարի զարգանում է: Դրա մասին է վկայում հանդիսատեսի ու, հատկապես, երիտասարդ հանդիսատեսի առկայությունը ներկայացումներին: «Որևէ երևում որևէ մոնոներկայացման ժամանակ այդքան երիտասարդ հանդիսատես չեմ տեսել, ինչքան ձեր փառատոնի ժամանակ»,- մայիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է ուկրաինացի թատերական քննադատ, տարբեր մոնոներկայացումների փառատոների նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ Նինա Մազուրը:

Իսկ փառատոնի ընթացքում ցուցադրվող հայկական ներկայացումներն, ըստ Մազուրի, պարզապես հիանալի են. «Մոնոներկայացումը Ձեր երկրում զարգանում է»:

«Արմմոնո» միջազգային թատերական 11-րդ փառատոնը մեկնարկել է ապրիլի 26-ին: Փառատոնի շրջանակում ցուցադրվել է 22 ներկայացում' Գերմանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Լիտվայից, Վրաստանից և Հայաստանից: Փառատոնի այս տարվա նորամուծությունն առանձին «Արմմոնո-Դեբյուտ» ծրագիրն էր: ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի հիմնադրած «Արմմոնո» առաջին միջազգային թատերական փառատոնն անցկացվել է 2003-ին:

Այս թեմայով