06 Նոյեմբեր 2014, 12:37
1882 |

Ճաքած առաստաղի տակ

Լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը լուսանկարել է «ՏԷՑի կռուգում» ու Արցախի պողոտայի վրա գտնվող երկու բազմաբանակարան շենքերն ու դրանց բնակիչներին: Երկու տասնամյակ առաջ այդ մարդիկ փախչել էին Ադրբեջանից Հայաստան՝ նոր կյանք ու նոր տուն գտնելու ակնկալիքով:

Վթարային շենքի բնակիչներից մեկի տոհմածառը


«Այս գծերը տարել եմ առանց քանոնի», ասում է ինքնուս նկարիչ Լյոիդմիլա Աբրահամյանը՝ փախստական Բաքվից


Փախստական Էմմա Աբրահամյանի՝ ղարաբաղյան պատերազմի զոհ դարձած որդու նկարը


Արցախի պողոտայի նախկին հանրակացարաններից մեկը այժմ բնակարան է բազում ընտանիքների համար
 


Ընդհանուր օգտագործման սանհանգույցը՝ իր գորշ գույներով: «Սումգայիթից դեպքերից հետո ես եկա Երևան: Այդ ժամանակ հղի էի, ամուսնուս դին չեմ տեսել, շատ ման եկա, բայց չգտանք»:

 


Գրեթե բոլոր բնակարանները նույն անմխիթար վիճակում են գտնվում


Էմմա Միրզոյանը ցույց է տալիս վթարային շենքի ճաք տված առաստաղը: Նրա ընտանիքը լքել է Բաքուն 1988-ին. «Մենք մի քանի անգամ ավտոբուս էինք փոխում անվտանգ տուն հասնելու համար: Մեր որդին այդ ժամանակ բանակում էր: Նրան գրեցինք, որ ուղղիղ գա Հայաստան»:
 


Տեսարան Էմմա Աբրահամյանի պատուհանից

 


Պատուհանագոգը ծառայում է որպես սառնարան


Վթարային այս շենքում բնակվում են բազում ընտանիքներ


Ինքնուս նկարիչ Լյուդմիլան իր յուղանկարով
 


Դոնիկ Աբրահամյանը, որը նախկինում նավթային արդյունաբերությունում է աշխատել, և Էմմա Միրզոյանը փախստականներ են Բաքվից


Էմմա Աբրահամյանը Բաքվից նախ տեղափոխվել էր Գյումրի, ապա՝ երկրաշարժից հետո եկել է Երևան: Այժմ բնակվում է միայնակ: Նա կորցրել է որդիներից մեկին պատերազմի ժամանակ, իսկ մյուսը արտագնա աշխատանքով մեկնել է Ռուսաստան:

 

 

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 11, 2014

To read this article in English, please click here.

Այս թեմայով