10 Հոկտեմբեր 2014, 14:02
3536 |

Երևանի երգը

10 երգ, որոնք լսելիս ապրում ենք ռազմահայրենասիրական զգացումներ ու էլ ավելի սիրում մեր տունը: 10 երգ, որոնք անգիր գիտենք մանկուց։ 10 երգ իմ ու քո Երևանի մասին, որոնք ժառանգելով՝ պիտի ժառանգենք։

Երևանի մասին շատ են գրել, քաղաքը շատ են նկարել, ֆիլմեր' ինչքան ասես, երգեր էլ, բնականաբար, ավելի շատ: Ոչ ոք, սակայն, հստակ չգիտի' ունեցել է արդյոք Էրեբունին իր հիմնը այն ժամանակ, երբ ուրարտական դպիրը քարի վրա փորագրում էր հայտնի արձանագրությունը: Հավանաբար մի մեղեդի սվսվացնում էր քթի տակ…. Ի դեպ, Երևանի մասին առաջին երգը եթե անհայտ է, ապա վերջինը միանշանակ է. այս օրերին Էրեբունի-Երևան-2796 տոնակատարությունների շրջանում գրված «Երևան' իմ տուն»։

Վերադառնալով դասական ու արդեն իսկ սիրված երգերին՝ imyerevan.com-ն ամբողջացրել է մայրաքաղաքի մասին գրված երգերն ու ընտրել դրանցից ամենահարազատները։

Երևանի հիմնը. «Էրեբունի-Երևան»
հեղինակներ՝ Պարույր Սևակ ու Էդգար Հովհաննիսյան

Ֆորշ. «Զբոսանք Երևանով»

Մալխաս. «Երևան ջան»

Առնո Բաբաջանյան. «Մեր սիրելի Երևան»

Արմեն Դարբինյան. «Հեյ, ջան, Երևան»

Ռուբեն Հախվերդյան. «Սա Երևանն է»

Ֆորշ. «Երևանը մենք ենք»

Ռուբեն Հախվերդյան. «Երևանի գիշերներում»

«Ռեինկարնացիա». «Երևան»

Հովհաննես Բադալյան. «Երևանի ջուր»

Այս թեմայով