06 Հոկտեմբեր 2014, 16:27
3885 |

Ննջարանն ըստ ֆեն-շուի

Վատ քնի ու դրա արդյունքում առաջացած անհարմարության պատճառները շատ են: Բայց կա մեկը, որն ամենադժվարն է երևան հանել՝ սխալ կահավորված ննջարանը: Շատերին է ծանոթ այն իրավիճակը, երբ ոչ մի կերպ չկարողանալով աչք կպցնել՝ դեգերում ես ննջասենյակից ճաշասենյակ, խոհանոց և այլն:

Եթե ոչինչ չեք լսել ֆեն-շուի մասին, ապա հավանաբար գոնե ին-յանի մասին պատկերացում կունենաք: Հին ճապոնական փիլիսոփայության համաձայն` այս աշխարհում ամեն ինչ փոխհամաձայնեցված է և գտնվում է ներդաշնակության մեջ: Եթե ձեզ ինչ-որ բան անհանգստացնում է, նշանակում է՝ ձեր կենսական հարմոնիան խախտվել է:  Բացասական կամ ձեզ հետ չհամընկնող էներգիան գերազանցում է դրականին: Նույնը վերաբերում է նաև այն ամենին, ինչը ձեզ շրջապատում է: Եվ նույնիսկ լավ քունը կարող է կախված լինել ննջասենյակի ճիշտ դասավորվածությունից կամ պաստառների գունային լուծումից: Բայց պարտադիր չէ հավատալ չինական փիլիսոփայությանը, դրական ու բացասական էներգիաների գոյությանը, այդ ամենը շատ պատկերավոր նկարագրված է նաև ժամանակակից հոգեբանության մեջ: Կան արտաքին գործոններ, որոնք կարող են ազդել ձեր ինքնազգացողության և տրամադրության վրա:

Հիշենք, թե ինչ ինտերյեր է մեր ննջասենյակներում: Ֆեն-շուի դաոսյան փորձը, ինչպես նաև տեղական ընկերություններն ու մասնագետները զբաղվում են բնակարանների ներքին ձևավորմամբ, խորհուրդ են տալիս տեղադրել մահճակալը հատուկ անկյան տակ, որպեսզի ոտքերը դնելիս դռան ուղղությամբ չլինեն: Դա հոգեբանական անհարմարություն է պատճառում քնած մարդուն:



Երևանյան «Ռեգալ պլաստ» ընկերության մասնագետները համոզված են, որ ցանկացած ննջարան կարելի է կահավորել այնպես, որ այն հնարավորինս հարմար լինի քնելու համար: Հիմա շատերի ննջարաններում հեռուստացույց կա: Դա Մորփեոսի առաջին թշնամին է: Բոլոր նրանց համար, ովքեր ամեն դեպքում ցանկանում են հեռուստացույց դիտել ննջարանում,  «Ռեգալ պլաստի» մասնագետները խորամանկ լուծում  են  գտել` պահարանում սարքավորել հատուկ փակվող դարակ, որտեղ էլ կարելի է այն տեղադրել:

Գունային լուծումը նույնպես ձեր ննջարանի կահավորման կարևոր բաղադրիչն է: Եթե ձեզ հոգնեցրել է պահարանի մոխրագույն երանգը կամ այն շատ է հնացել, ապա առաջին հերթին կարելի է մեկ այլ` նոր գույնով ներկել: Փոփոխության արդյունքն այնքան ակնհայտ կլինի, որ բոլորը կմտածեն, թե նոր կահույք եք ձեռք բերել: Երկրորդ դեպքում կարելի է վերանորոգել հին կահույքն ու այլ ձև տալ դրան: Դրա մասին նույնպես «Ռեգալ պլաստի» մասնագետները հոգ են տարել. ձեր զգեստապահարանի դռները կարող են դարձնել շարժական, պահարանին նոր ձև տալ, որպեսզի այնտեղ ավելի հարմար լինի պահել հիգիենայի պարագաները, ինչպես նաև նոր հայելի ավելացնել:

Միշտ շատ կարևոր է լսել մասնագետների խորհուրդը: Ոչ բոլորը գիտեն, որ վերևում կախված ինչ-որ իրի տակ քնելը սխալ է: Փաստ է, որ թեկուզև գեղեցիկ լուսամփոփի կամ ջահի տակ քնելը զգալիորեն խանգարում է, եթե նույնիսկ դուք դա չեք զգում: «Ռեգալ պլաստի» պրոֆեսիոնալ մասնագետները կօգնեն կատարել ճիշտ ընտրություն, ընկերության հիմնական նշանաբանը ցանկացած պատվիրատուին յուրօրինակ և առանձնահատում մոտեցում ցույց տալն է, հաշվի են առնվում բոլոր ցանկութունները`ոճից մինչև ֆինանսական հարցեր: 

Այս թեմայով