Անգլիական ֆուտբոլի մեծագույն մարզիչներից մեկի կարիերան՝ նկարագրված հանգամանորեն, անսպասելի անկեղծացումներով ու կենդանի ֆուտբոլային կերպարներով, հասանելի է արդեն նաև հայ ընթերցողին: Գիրքը կարող եք ձեռք բերել ինչպես Արամի 80 հասցեում գտնվող «Երևան Փրոդաքշնս» ընկերության գրասենյակից, այնպես էլ Երևանի գրախանութներից:
Սըր Ալեքս Ֆերգյուսոնը մարզչական կարիերան սկսել է «Իստ Ստերլինգշիր» շոտլանդական ակումբից: Մի շարք միջակ թիմերում հաջող արդյունքներ ցույց տալուց հետո՝ 1986-ին նրան հրավիրեցին գլխավորելու «Մանչեսթեր Յունայթեդը»: Այդպիսով «կարմիր դևերը» դարձան ամբողջ մնացյալ կյանքի նախագիծը: «Մանչեսթեր Յունայթեդում» 27-ամյա կարիերայի ընթացքում Ֆերգյուսոնը մի քանի տասնյակ տիտղոսներ է նվաճել, որոնց թվում՝ Չեմպիոնների լիգայի երկու գավաթ (1999 և 2008 թվականներին), անգլիական Պրեմիեր-լիգայի չեմպիոնի տասներեք տիտղոս և այլն: Մի շարք փորձագետներ այնպիսի մարզիկների, ինչպիսիք են Դևիդ Բեքհեմը, Քրիշտիանու Ռոնալդուն, Ուեյն Ռունին և համաշխարհային ֆուտբոլի տասնյակից ավելի ուրիշ անուններ համարում են հենց Ալեքս Ֆերգյուսոնի դպրոցի ձեռքբերումը:
2013-ի մայիսին անգլիական ֆուտբոլի ամենատիտղոսավոր մարզիչը հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Լուրը շփոթեցրեց ոչ միայն «կարմիրների» երկրպագուներին, այլև ամբողջ ֆուտբոլային աշխարհը: Նույն տարին լույս տեսած «Իմ ինքնակենսագրությունը» Ֆերգյուսոնի հեղինակությամբ թեթևացրեց բազմամիլիոնանոց ֆուտբոլային հանրության սիրտը: Ինքնակենսագրությունը միանգամից դարձավ բեսթսելեր և կարևոր իրադարձություն ֆուտբոլի աշխարհում. միայն մեկ շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայում վաճառվեց գրքի ավելի քան 155 000 օրինակ:
«Երևան Փրոդաքշնս» ընկերությունը գնել է արդեն մի քանի լեզվով հրատարակված գրքի հայերեն թարգմանության իրավունքը: Անգլիական ֆուտբոլի մեծագույն մարզիչներից մեկի կարիերան՝ նկարագրված հանգամանորեն, անսպասելի անկեղծացումներով ու կենդանի ֆուտբոլային կերպարներով, հասանելի է արդեն նաև հայ ընթերցողին:
Գիրքը հրատարակվել է «Անտարես» տպարանում, այն կարող եք ձեռք բերել ինչպես Արամի 80 հասցեում գտնվող «Երևան Փրոդաքշնս» ընկերության գրասենյակից, այնպես էլ Երևանի գրախանութներից: