Չորս շաբաթների ընթացքում պատանի մասնակիցները ստեղծում էին իրենց ֆոտոպատումները տարաբնույթ թեմաներով՝ մարդկանց տարակուսած դեմքերից մինչև իրենց իսկ ստեղծած երևակայական աշխարհը։
Լուսանկարիչներ Էրիկ Գրիգորյանի և Սկաուտ Թուֆանկջյանի գործերը հրապարակվել են հայտնի պարբերականներում ՝ Boston Globe, Time, Newsweek, New York Times, Le Monde։ Ժամանակավոր դադար վերցնելով իրենց առօրյա գործերից՝ նրանք հյուրընկալվել էին Թումոյում հայ պատանիների հետ աշխատելու համար՝ նրանց ծանոթացնելով ֆոտոպատմություններ պատմելու արվեստին և տեխնիկային, խրախուսելով տեսնել աշխարհը ֆոտոխցիկի միջոցով։
«Լուսանկարչությունը իրերը տեսնելու կարողություն է,ինչպես նաև հնարավորություն սովորելու տեսնել իրերը նորովի», - մեկնաբանում է Սկաուտ Թուֆանկջանը՝ խոսելով մեկ ասվա ընթացքում պատանիների հետ իր համագործակցության մասին։ Էրիկ Գրիգորյանը պատմում է․«Օր օրի բացահայտում էի, որ պատանիները ձգտում են իմանալ ավելին և մեծ բավականություն են ստանում իրենց կատարած աշխատանքից։»
Նմանատիպ այլ դասընթացների ընթացքում Թումո պատանիների՝ առավել հաջողված ստեղծարար աշխատանքները ևս կցուցադրվեն հետագա ամառային ամսիների ընթացքում։