19 Նոյեմբեր 2018, 20:31
1016 |

Եվրոպական ֆիլմերի փառատոն

Նոյեմբերի 17-ին պաշտանապես մեկնարկեց եվրոպական ֆիլմերի փառատոնը, որի շրջանականերում հայ հանդիսատեսը հնարավորություն կստանա դիտելու եվրոպական 11 երկիր ներկայացնող, ազգային և միջազգային մրցանակներ ստացած նոր ֆիլմերը:

Փառատոնը տևելու է մինչև նոյեմբերի 30-ը և ինչպես նշվում է կազմակերպիչների կողմից՝ ցուցադրություններ լինելու են ոչ միայն Երևանում, այլև Դիլիջանում և Գյումրիում: 

Բացման հանդիսավոր արարողությանը հանդիսատեսին ողջույնի խոսք հղեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին և ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, որին հաջորդեց բրիտանական «Քոլեթ» ֆիլմի ցուցադրությունը։

 

Փառատոնի նպատակն է խրախուսել Եվրոպայի մշակութային ժառանգության առավել բացահայտումը և ամրապնդել ընդհանուր եվրոպական տարածքի մասը լինելու զգացումը:

Փառատոնը կտևի մինչև նոյեմբերի 30-ը և կուղեկցվի մրցութային և մշակութային հարուստ ծրագրով, ներառյալ` լուսանկարչական մրցույթով, կլոր սեղան-քննարկումներով և վարպետության դասերով։ 

Բոլոր ցուցադրությունները տեղի կունենան «Մոսկվա» կինոթատրոնում յուրաքանչյուր օր ժամը 17:00-ին` բնօրինակը անգլերեն ենթագրերով և 19:00-ին` բնօրինակը հայերեն ենթագրերով։

Մուտքը ազատ է: 

 

Փառատոնի շրջանակներում առաջիկա ֆիլմերի ցուցադրությունները՝ 

 

Նոյեմբերի 20, երեքշաբթի  - Սոֆյայի որդին/O gios tis Sofías

Նոյեմբերի 21, չորեքշաբթի - Տարանցում/Transit

Նոյեմբերի 22, հինգշաբթի - Կերպարը և ճառը/Le livre d'image

Նոյեմբերի 23, ուրբաթ - Ուզում եմ քեզ նման լինել/Light Thereafter

Նոյեմբերի 24, շաբաթ - Հավերժ միասին/Together For Ever

Նոյեմբերի 25, կիրակի - Զինվորներ․ պատմություն Ֆերենտարի շրջանից

Նոյեմբերի 26, երկուշաբթի - Բերգմանի կյանքի մի տարին/Bergman: A Year in a Life

Նոյեմբերի 27, երեքշաբթի - Ֆուգա/Fugue

 

Այս թեմայով