17 Մայիս 2017, 23:57
1845 |

Թանգարանային տոնական միջոցառումներ. ու՞ր գնալ

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցա­ռումն արդեն տասներեք տարի հայկական մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից է: Այս տարի ևս թանագարանային տոնական միջոցառումները կսկսվեն Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, և կեզ­րափակվեն մայիսի 20-ին՝ «Թանգարանների գիշեր» հա­մաեվրոպական միջոցառմամբ: Իսկ մայիսի 19-ին Հայաս­տանի ազգային գրադարանում կբացվի երկար սպասված՝ Գրատպության թանգարանը:

Սկսենք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ - ից

Մայիսի 18

Մշտական ցուցադրություն

Մայիսի 20  

11:00 Ցուցահանդես՝ «Պատմության սև էջը. 1915»

22:00 Մոմավառություն՝ ի հիշատակ անմեղ զոհերի (Մեծ եղեռնի սրահ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Մայիսի 18 

11:00 Մշտական ցուցադրություն

Մայիսի 20 

18:00 Ցուցահանդես՝ «Գաղթականություն» (4–րդ հարկի ցուցասրահ)

 

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ. Մ. ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ


Մայիսի 18, 20 

Մշտական ցուցադրություն

Մայիսի 20 

18։00 Ցուցահանդես՝ «Վավերացված հիշողություն»

 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ–ԻՆՍՏԻՏՈՒՏ


Մայիսի 18, 20

11:00 Փակ արխիվի լուռ վկաները. կցուցադրվեն թուրքական ռազմական արխիվի բնօրինակ փաստաթղթերը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Մայիսի 19

Գրատպության թանգարանի բացում

 

ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ–ԻՆՍՏԻՏՈՒՏ

Մայիսի 18

11:00 Ժամանակավոր ցուցադրություն Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում

Մայիսի 20

10:00–18:00 Ժամանակավոր ցուցադրություն Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում

17:00–18:30 Տարեգրքի շնորհանդես. «Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը» Զրույց–հանդիպում Դանիել Երաժշտի հետ (Համերգային դահլիճ)

18:00–21:30 Նկարչության բաց դաս Հենրիկ Իգիթյանի գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ (Թանգարան–ինստիտուտի հարակից տարածք)

18:30–19:00 Կրթական ծրագիր. «Հազար ու մի խաղ». կուսուցանվի Կոմիտասի գրառած ժողովրդական երգերի 3–4 նմուշ (արվեստագիտ. թեկն.՝ Տաթևիկ Շախկուլյան) (Թանգարան–ինստիտուտի հարակից տարածք, ամֆիթատրոն)

19:00–20:00 Խաղ–փորձարկում ավանդական նվագարաններով՝ «Զարզընգը, թող զնգա» /Ալետա Հակոբյան/ (Թանգարան–ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահ)

20:00 Համերգ. Նորայր Քարտաշյան և ՄԵՆՈՒԱ խումբ, հատուկ հյուր՝ Լևոն Առաքելյան

21։00 Համերգ․ «Օտրի Տրիո» անսամբլ /Ռուզաննա Թովմասյան (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյան (ջութակ), Արևիկ Կոսյան (ալտ)

22։00 Համերգ․Գևորգյան հոգևոր ճեմարանի «Էջմիածին» երգչախումբ /ղեկավար՝ Արթուր սրկ. Վարդանյան/ (Համերգային դահլիճ)

 

Ե. ՉԱՐԵՆՑԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Մայիսի 18

14:00 «Իմ ուղին» կրթավերականգնողական կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես (Հովարդ Կարագյոզյան հիմնադրամի աջակցությամբ)

14:30 Դաշնամուրային համերգ. «Իմ ուղին»՝ կրթավերականգնողական կենտրոնի սաների մասակցությամբ

Մայիսի 20

18:00–19:00 Ինտերակտիվ ներկայացում. «Խաղում ենք մնջախաղ»

19:00 Ֆլեշ մոբ. «շոկոլադե մեդալներ» Լեոնիդ Ենգիբարյանից

19:00–20:30 Ռազմահայրենասիրական երգերի համերգ. ՀՀ ՊՆ «Զորական» երգչախմբի կատարմամբ

 

Ս. ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ՏՈՒՆ–ԹԱՆԳԱՐԱՆ

Մայիսի 18

12:00 Ցուցահանդես. «1915 թ. Վանի հերոսամարտը և գաղթը»

15:00 Ժամանակի բերած ողբերգականության խոստովանությունը Սիլվա Կապուտիկյանի «Էջեր փակ գզրոցներում» գրքում բանախոս` Սեյրանուհի Գեղամյան

Մայիսի 20

15:00–16:00 «Դիտարկումներ Վանի բարբառի և Վան– Վասպուրականի բանահյուսության շուրջ». բանախոս` բ.գ.դ. Ջեմմա Բառնասյան 16:00 Տեսանյութեր. «Կապուտիկյանը` ժամանակի խոսնակ»

 

«ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ–ԹԱՆԳԱՐԱՆ

Մայիսի 18

14:00 Ցուցահանդեսի բացում. «Ցավոտ պատմություններ. Վան. կորուսյալ մայրաքաղաք»

Մայիսի 20

18:00–19:00 Դասախոսությունների շարք՝ նվիրված հայոց առաջին մայրաքաղաք Վանին /Ուրարտական թագավորության մայրաքաղաք Տուշպա–Վան/

19:00–23:00 Միջոցառումների շարք. Վանի ազգա­ գրական երգերի և պարերի կատարումներ, բեմականացված ներկայացումներ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Մայիսի 18

11:00 Ցուցահանդես «Սանկտպետերբուրգյան օրերը Երևանում» ծրագրի շրջանակներում Կցուցադրվեն Վալերի Պլուտնիկովի ստեղծագործությունները

Մայիսի 20

18:00–20:00 Նամակների, բացիկների ցուցադրություն. «Պատմություններ՝ ամփոփված նամակներում»

20:00 Ընթերցումներ, հանդիպումներ հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ

 

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏՈՒՆ–ԹԱՆԳԱՐԱՆ

Մայիսի 18

11:00 Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի տեսաֆիլմի և Մինաս Ավետիսյանի էսքիզների ցուցադրում

12:00 Համերգ՝ պատանի երաժիշտների մասնակցությամբ

Մայիսի 20

18:00 «Հնչյուններ և գույներ». նկարում են այցելուները (Տուն–թանգարանի ցուցասրահներում)

18:00–20:00 Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը. հատվածներ «Գայանե» բալետից (Տուն–թանգարանի ցուցասրահներում)

18:45 Ա. Հեքիմյանի անվ. երաժշտական դպրոցի սաների ելույթը (Տուն–թանգարանի մուտքի մոտ)

19:00–20:30 Պարի ուսուցում (Տուն–թանգարանի համերգասրահում)

21:00–22:30 Հանդիպում ՀԽՍՀ ժող. արտիստ, բալետմայստեր Վիլեն Գալստյանի հետ (Տուն–թանգարանի համերգասրահում)

22:30 Գ. Աճեմյանի անվ. ջութակահարների անսամբլի ելույթը (Տուն–թանգարանի համերգասրահում)

 

ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Մայիսի 18

11:00 AURORA– մարդասիրական նախաձեռնության հետ համատեղ ցուցահանդես՝ «Բարություն, մարդասիրություն» խորագրով

11:00 Թումանյանի զավակները մեկօրյա AURORA հերոսներ

11:00 Ցուցահանդես. «1937 թ. Թումանյանի զավակ­ ները ստալինյան բռնաճնշումների զոհ»

Մայիսի 20

19:00 Պինոքիոյին նվիրված ակցիա․ եգիպտացորենի հատիկները անուշանլու մրցույթ

 

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ–ԹԱՆԳԱՐԱՆ

Մայիսի 18

11:00 Թեմատիկ էքսկուրսիա. «Ճակատագրական նամակ»

Մայիսի 20

11:00–18:00 Մշտական ցուցադրություն

20:00–23:00 Կակաո՝ Սպենդիարյանի բաղադրատոմսով Երաժշտական խճանկար սպենդիարյանցիների հետ

 

ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ–ԹԱՆԳԱՐԱՆ

Մայիսի 18

15:00 Ավազանկարչություն. «Աբու Լալա Մահարի» ասմունքող Հարություն Գալֆայանի ասմունքի ներքո

Մայիսի 20

19:00 Մուլտիմեդիոն համակարգի շնորհանդես. «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին» և Ավ. Իսահակյանի «Լիլիթը»

20:00 «Արար» համույթի ելույթ գեղ. Ղեկավար՝ Գոռ Մելքումյան

20:00 Տեսաֆիլմի ցուցադրություն. «Սիրիայի պատե­ րազմի ցավոտ պատմությունների հետքերով»

 

ԵՐ. ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Մայիսի 18

12: 00 Ցուցադրություն. Ե. Քոչարի՝ բանտում ստեղծած «Մովսես Մովսիսյանի դիմանկարը», 1942 թ.

Մայիսի 20

18:00 «90 տարի անց. Մաեստրո Քոչարի փարիզյան առաջին ցուցահանդեսը»

 

Ե. ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ–ԹԱՆԳԱՐԱՆ

Մայիսի 18

12:00 Ֆիլմի դիտում. «Մահվան տեսիլ»

15:00 Ֆիլմի դիտում. «Ռեգինա Ղազարյանի հուշերը Չարենցի մասին»

Մայիսի 20

22:00 «ԴՈԳՄԱ» վոկալ խմբի ելույթ

 

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Մայիսի 18

11:00 Գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես. «Երեք սերունդ»  

Մայիսի 20

16:00 Զ. Սարգսյանի անհատական լուսանկարչական ցուցահանդեսի բացում

17:00 Գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես. «Երեք սերունդ

18:00 Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցադրություն Թանգարանի հարակից տարածքում)

 

ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ

Մայիսի 18

10։00 Ժամանակավոր ցուցադրություն՝ «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» (Թանգարանի «Արծվի սրահ»)

14։00–15։30 Ուսանողական ծրագիր՝ «Երևակայական պատուհաններ»  ծրագիրն իրականացվում է «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը ցուցադրության շրջանակներում (Թանգարանի «Արծվի սրահ»)

18։00 Հանրային դասախոսություն՝ «3–րդ հարկ» արվեստային շարժումը (բանախոս՝ Նազարեթ Կարոյան) (Թանգարանի հատուկ միջոցառումների սրահ)

Մայիսի 20

10։00 Ժամանակավոր ցուցադրություն․ «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» (Թանգարանի «Արծվի սրահ»)

10։00 Հանրային բացում «30 աստիճան դեպի 3–րդ հարկ» «3–րդ հարկ» արվեստային շարժման վավերագիր ներկայացում՝ ԳաֆԷսճեան պատանեկան խորհրդի կազմակերպմամբ (Թանգարանի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահ)

18։00–22։00 «Վիճարկելի պատմություններ․ ինտերակտիվ սոցիալական էկրան» նախաձեռնություն (Թանգարանի «Աստղերի հարթակ»)

11։00–13։30 Պատանեկան ծրագիր՝ «Երևակայական պատուհաններ» ծրագիրն իրականացվում է «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցադրության շրջանակներում (Թանգարանի «Արծվի սրահ»)

15։30–18։00 Ուսանողական ծրագիր՝ «Երևակայական պատուհաններ» իրականացվում է «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցադրության շրջանակներում (Թանգարանի «Արծվի սրահ»)

14։00–18։00 «Բարի հետք», 1980 վավերագրական ֆիլմի դիտում․ (ռեժիսոր՝ Ռուբեն Գևորգյանց) (Թանգարանի հատուկ միջոցառումների սրահ)

14։30–19։00 «Երկաթե դարպասներ», 2010 վավերագրական ֆիլմի դիտում․ (ռեժիսոր՝ Արմեն Խաչատրյան) (Թանգարանի հատուկ միջոցառումների սրահ)

 

Ս. ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Մայիսի 18

11:00 Լուսանկարների ցուցադրություն. «Ս. Փարաջանովի բանտային նամակները և կալանավայրերը»

Մայիսի 19

13:00 Թանգարանների աուդիովիզուալ գիդերի շնորհանդես

Մայիսի 20

18:00 Լուսանկարների ցուցադրություն. «Ս. Փարաջանովի բանտային նամակները և կալանավայրերը»

 

Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ՏՈՒՆ–ԹԱՆԳԱՐԱՆ

Մայիսի 18

14:00 Զեկույց. «Պատժամիջոցների վերացումը դպրոցներում», «Խ. Աբովյանի բրոնզե արձանի անցած ճանապարհ»

15:00 Կլոր սեղան. «Եղեռն» թեմայով՝ աշակերտների, ուսուցիչների գիտաշխատողների մասնակցությամբ

Մայիսի 20

10:00 Զեկույց «Աբովյանը՝ առաջին հայրենագիտական կաբինետ–թանգարանի հիմնադիր» զեկուցող՝ Արևիկ Ստամբուլցյան

10:00 «Աբովյանը՝ առաջին հայրենագիտական կաբինետ–թանգարանի հիմնադիր» թեմայով Խ. Աբովյանի՝ հավաքագրած նմանատիպ քարերի մեկօրյա ցուցադրություն

12:00 Զեկույց. «Թանգարանների գիշերը Հայստանում և եվրոպական երկներում» զեկուցող՝ Մարին Բաղդասարյան

13:00 Բեմականացում․ «Ապրիլյան քառօրյա պատերազմ» «Վարդանանց ասպետներ» 106 դպրոցի սաների մասնակցությամբ

18:00 Ֆիլմի դիտում. «Աբովյանի ապրած ողբերգությունը»

 

Թանգարանների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ

 

Այս թեմայով