07 Մայիս 2017, 16:21
2264 |

«Խելաշեղում».

Ապրիլի 30-ից մայիսի 2-ը Նոր Արվեստանոցում երիտասարդ չորս գրող և չորս նկարիչ կազմակերպեցին «Խելաշեղում» անվանումով ցուցահանդես-միջոցառումը: Գեղանկարչության և գրականության միացյալ ցուցահանդեսներն արդեն կազմակերպվել էին Լոնդոնում, Նյու Յորքում և այլուր, իսկ Հայաստանում իր ձևաչափով առաջինն էր:

Նկարները սկսել էին խոսել, իսկ բանաստեղծությունները՝  գույներ հագնել. գույնն ու բառը, հանդիպելով իրար, առաջացրել էին «խելաշեղում»։ Յուրաքանչյուր կտավ ուներ իրեն համադրված բանաստեղծություն՝ գաղափարին և ասելիքին համապատասխան: Ներկայացված էին Նորայր Գրիգորյանի, Մարիամ Հարությունյանի, Արման Թովմասյանի և Աստղիկ Սարգսյանի բանաստեղծությունները, Գոռ Առուշանյանի, Անի Հովակի, Մեսրոպ Սարգսյանի, Հարութ Հովսեփյանի կտավները:

Նորայր Գրիգորյան, Մարիամ Հարությունյան, Արման Թովմասյան, Աստղիկ Սարգսյան 
 
Ձախից՝ Գոռ Առուշանյան, Մեսրոպ Սարգսյան, Հարութ Հովսեփյան
Ձախից՝ Գոռ Առուշանյան, Մեսրոպ Սարգսյան, Հարութ Հովսեփյան

 

Նպատակը՝ համատեղ հանդիպել կտավի և բանաստեղծության խաչմերուկում. ստեղծել կապ պոեզիայի և կտավի միջև, համադրել գույնն ու բառը, մեկտեղել արվեստի երկու տարբեր աշխարհները և նրանց սիրահարներին: 

Արման Թովմասյան, Աստղիկ Սարգսյան
Արման Թովմասյան, Աստղիկ Սարգսյան 

 

 «Խելաշեղմանը» ներկա էին արվեստագետներ, գրաքննադատներ, գրականագետներ, նկարիչներ , լրագրողներ և պարզապես արվեստը սիրող և գնահատող մարդիկ:

Ցուցահանդեսի վայրը պատահական չէր ընտրված. երիտասարդները դուրս էին եկել ստանդարտ պատկերասրահներից և երեք օրերի ընթացքում մոտ 300 արվեստասեր մարդկանց հյուրընկալում էին Պուշկին փողոցի երևանյան կոլորիտ ունեցող շենքերից մեկում: «Խելաշեղումը» յուրօրինակ էր ու ձգող անմիջական կոլորիտով և արվեստի շնչով:

Այս թեմայով