28 Հունվար 2017, 17:57
3390 |

Կյանք ու կռիվ՝ դուբլ 2

Անցյալ տարի աշնանը մեծ էկրան բարձրացավ Մհեր Մկրտչյանի, «Կյանք ու Կռիվ» գեղարվեստական ֆիլմը, որտեղ պատմությունը մեկն էր՝ Արցախյան պատերազմ: Ռեժիսորը հայ կինոդիտողին ներկայացրեց համանուն ֆիլմի երկրորդ մասը՝ «Կյանք ու Կռիվ 2»-ը, որի սյուժեն անավարտ պատերազմի մասին է:

Ի տարբերություն ռեժիսորի առաջին ֆիլմի որտեղ առավելություններն ավելի շատ էին քան թերությունները, այս մեկը զիջեց: Ինչպես և առաջին ֆիլմի դեպքում այստեղ նույնպես ստացված էին ռազմական տեսարանները: Կամ գոնե ծիծաղելի չէին: Զուր եք փնտրելու առաջին ֆիլմի էմոցիոնալ, դրամայով խիտ տեսարանները, որովհետև երկրորդը բնավ հարուստ չէ հուզիչ, սիրտ մաշող տեսարաններով: Այստեղ անգամ դիալոգներն են քիչ, եթե փորձենք համեմատության եզրեր տանել նախորդի հետ: Ինչպես «Կյանք ու Կռիվ» ֆիլմի ժամանակ, գտնվեցին մարդիկ, որոնք ձեռքից բաց չթողեցին թաշկինակները, այս անգամ ևս: Դրանք, սակայն, պարզապես առաջին ֆիլմի թարմ հիշողությունների ու էմոցիաների հետքերն են լինելու: Ֆիլմում տեղ էին գտել մի քանի տեսարաններ , որոնցից պարզապես փշաքաղվում էիր և չէիր ուզում վերհիշել այն, որ այդ ամենն իսկապես տեղի է ունեցել (պատերազմի ժամանակ սպանված հայ զինվորի գլուխը թշնամուդ պայուսակում)…

 

Ֆիլմը խոսում է մարդկային դաժանության, անհատների դրամատիկ պատմությունների մասին: Ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանը իր խոսքում նշեց որ Ֆիլմը ոչ թե ապրիլյան պատերազմի մասին էր, այլ այն մասին, որ 25 տարի անց մենք կրկին պատերազմի մեջ ենք եւ նորից կան երիտասարդներ, որոնց կյանքը գնում է այլ հունով։ Ապրիլյան պատերազմը մի կտոր է, որը մեր կյանքում տեղի է ունեցել: Այն հարցին ` արդյոք ֆիլմը միայն հայ հանդիսատեսի համար է, նա պատասխանեց, որ չի բացառվում, որ ներկայացվի փառատոնների ։ Այստեղ մի հարց է առաջանում, եթե առաջին ֆիլմի ժամանակ մտածում էինք, որ կարող է փառատոնի շրջանակներում ինչ-որ մրցանակ ստանալ, երկրորդի մասին նման բան մտածել պետք չէ: Ֆիլմի հաջողության գաղտնիքներից մեկը դա պրոֆեսիոնալ օպերատորն է , որը նախորդ ֆիլմում և այս ֆիլմում ևս ամեն գնով աշխատեց թարմ, գեղեցիկ և որակյալ պատկերներ մատուցել հանդիսատեսին: Ֆիլմի գաղափարախոսության մասին կարելի է երկար գրել: Սյուժեն փոքր ինչ ձգձգված էր, ընթացքում մի պահ կարծես գործողությունների դադար լիներ, դինամիկան մի պահ խախտվեց, ու դժվար էր առաջ գնում: Երևի պատճառն այն էր, որ ֆիլմի առաջին մասը շատ զիլ էր և երկրորդ մասում կինոդիտողը փնտրտուքների մեջ էր հայտնվել: Դերասանական կազմի ընտրությունը լավ էր, բոլորն իրենց չափով փորձառու էին և նույն ամպուլայում չէին թեփետ դերասաններից մի քանիսին ավելի շատ ներկայացումներում էինք հանդիպել քան էկրաններին , բայց ամեն դեպքում բոլորը փորձել էին իրենց կերպարները մարմնավորել՝ յուրացնելով այնպես ինչպես պետք է:Այս անգամառանձնացավ Նարեկի կերպարը, ում մարմնավորում է Արծրուն Չոբանյանը: Հայ զինվորի կերպարը փայլուն կերտեց`Բաբկեն Չոբանյանը: Դիանա Մալենկոն ևս բացահայտում էր՝ իր աչքի ընկնող մազի գույնով և պիրսինգներով: Ասեմ , որ դիտելուց հետո տպավորություններս հակասական էին: Եթե ասեմ՝ հիացած էի, մի քիչ սխալ կլինի, եթե ասեմ՝ չէի հավանել, է՛լ ավելի սխալ կլինի : Այսքանով փորձեմ ավարտել իմ այս կինոռևյուն՝ հավելելով , որ չէի պատրաստվում ասել, որ չարժե նայել և իրենից ոչինչ չի ներկայացնում: Ո՛չ, սա ֆիլմ է, որը պետք է նայել մեկ անգամ և վերջ …

Եթե գնահատեմ ֆիլմը 10 բալանոց համակարգով, ապա վստահորեն կարելի է դրան տալ 7-8 բալ։

Այս թեմայով