17 Հոկտեմբեր 2016, 19:30
4003 |

Ջոս Սթոունը Երևանում

Բրիտանացի ջազ երգչուհի Ջոս Սթոունը հոկտեմբերի 16-ին ելույթ ունեցավ Երևանի Կարեն Դեմրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Գրեմմիի մրցանակակիր Ջոս Սթոունի  մենահամերգը եզրափակում էր երևանյան ջազ-փառատոնը` «Yerevan Jazz Fest 2016»-ը, որը մեկնարկել էր հոկտեմբերի 13-ին՝ Դի Դի Բրիջուոթերի մենահամերգով:

Համերգն անցավ ջերմ և անմիջական միջավայրում: Երգչուհին բեմից իջել էր և շրջում էր համերգասրահով` շփվելով երկրպագուների հետ: Նա մոտենում էր մարդկանց, զրուցում նրանց հետ տալով հարցեր, ինչպիսին էր օրինակ` օրինական է արդյոք մարիխուանայի վաճառքը Հայաստանում: Երգչուհին նույնիսկ սրճեց հենց բեմի վրա` ապահովելով անմիջական մթնոլորտ ողջ համերգի ընթացքում: 

 

Այս թեմայով