07 Հոկտեմբեր 2016, 22:43
4589 |

«Էրեբունի-Երևան 2798» միջոցառման ծրագիր

Հոկտեմբերի 8-ի սպասվելիք Երևանի ծննդյան օրվա՝ «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների մասին:

Քաղաքի ծննդյան օրը կմեկնարկի ջրցան մեքենաների շքերթով Երևանի փողոցներով՝ 10:00-11:30

 
Երիտասարդ-կամավորները, ինչպես նաև կոմունալ ծառայությունները կիրականացնեն հուշարձանների լվացում՝ 11:00-12:00


ԵրևանԱՐՏ. «Մեկ կտավ Երևանիս» Սարյան պուրակում ՝ 11:30-19:00

 
 
Հնաոճ մեքենաների ցուցադրություն Շահումյան հրապարակում՝ 13:00-22:00

 
 
Մանկական զբոսայգում ժամը 13:30-18:00 կգործի մանկական հարթակ: Ամեն ինչ փոքրիկների համար. տիկնիկային ներկայացումներ, ծաղրածուներ, խաղավարներ, հեքիաթի հերոսներ և այլն:

 
 
Հայաստանյան ազգային փոքրամասնությունները և էթնիկ խմբերը Խաչքարերի պուրակում՝ 14:00-17:30 

 
Երևանի տարբեր հատվածներում կարող եք հանդիպել երիտասարդական ֆլեշմոբեր՝ 14:30-22:30

 
Փողային նվագախմբերի տոնական քայլերթ՝ 14:30-15:30

 
«Նվիրում մայրաքաղաքին» ՀՀ մարզերի գեղարվեստական ողջույն-համերգը Շ. Ազնավուրի հրապարակում՝ 14:30-19:00

 
Հյուսիսային պողոտայում կանցկացվի «Երևանյան զբոսանք. հին ու նորի հանդիպում» միջոցառում՝ 15:00-19:30

 
Ազատության հրապարակում «Մարզական Երևան» սպորտային ցուցադրական ելույթներ՝15:30-17:30

 

Մ. Մանուշյանի պուրակում Երևանի դպրոցի սաները կմրցեն անվանի շախմատիստների հետ՝ 16։30-18։30

 

 

Կարաոկեի սիրահարներին ժամը 18։00-20։00 հրավիրում ենք Հյուսիսային պողոտա

 

 

 

Ջազի բոլոր սիրահարներին ժամը 19։00-22։00-ին հրավիրում ենք Կասկադ համալիր՝ վայելելու «Արևային ջազ» համերգը

 

«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների ժամանակացույցի և քարտեզի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Այս թեմայով