18 Մարտ 2014, 18:52
1787 |

Առանց խմբագրման. մաս երրորդ

ImYerevan.com-ի լրագրողների տեքստերում թաքնված կիքսերը մեր գլխից անպակաս են: Տարօրինակ ձևակերպված նախադասությունների, անհասկանալի ենթատեքստերի երրորդ չափաբաժինը ստացվեց առանց ավելորդ ջանքերի:

* Դարբնագործությամբ զբաղվող վարպետները անգամ հիշողությունների տեսքով քչերի մոտ են պահպանված` պապիկների ու տատիկների:

* Մենագրությունը միակն է հայրենական գրականության մեջ և յուրաքանչյուր ուրոլոգի սեղանի գիրքն է:

* Այս տարի հասցրել են լինել Հայաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում:

* Նախաձեռնության անդամների տղաներն ասացին, որ ֆիլմը բարեգործական է:

* Չնայած աղջիկը մասնագիտությամբ սցենարիստ չէ, բայց ռեժիսորի համար դա չէ կարևոր, այլ նրա գրած տողերի խորությունը:

* Նախաձեռնության անդամներից Վարդանն է ասում՝ իրենց ամենամեծ հովանավորն Աստվածն է, ով փողով չի օգնում:

* Ունեմ բավականին մեծ հավաքածու նապաստակների, որոնք պայմանավորված են զուտ լավ տրամադրություն հաղորդելով:

* Այս ռադիոկայանի ունակությունը այն է, որ այն զուտ միայն երաժշտություն թողարկող զվարճալի ալիք չէ:

* Ուսուցիչները նրա մասին հիշելիս նկատել են, որ իրենք դեռ դասասենյակ չմտած՝ նրա ձեռքը գրեթե միշտ բարձրացած էր լինում

* Ուսանողը նախևառաջ ստանում է լավ շրջապատ:

* Երբ հարցնում ես՝ «Ինչպե՞ս եք, մաեստրո», ժպիտով պատասխանում է. «Կանայք չեն բողոքում»։

* Արտակը մանկուց մարզվում էր ու երազում դառնալ գիմնաստ, սակայն երբ դիմել է, արդեն ուշ է եղել:

* Միշա պապին մեծ ցավ է ապրում, որ այսօրվա արվեստագետը չի գնահատվում և ստիպված է լինում հեռանալ հայրենիքից՝ հաճույք պատճառելով օտար հանդիսատեսին:

* Նկարիչ Տիգրան Ասատրյանի արվեստանոցում հրաշքներ են տեղի ունենում, երբեմն հրաշալի հետույքների տեսքով:

* Սկզբում նա դիմեց սեփականաշնորհման նախարարին:

* Ճապոնական արվեստի այս տեսակը սկիզբ էր առել Ուտագավա մշակութային զարգացման դպրոցից, որտեղ աճել ու գործել են հայտնի ճապոնացի նկարիչներ:

Այս թեմայով