Comedy club

  Երևանում առաջին անգամ կանցկացվի Comedy Club փառատոնը.

 Կժամանեն բոլորը՝ Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռեվվան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Դմիտրի «Люсёк» Սորոկինը, Մարինա Կրավեցը, «Սմիրնով, Իվանով, Սոբոլեվ» եռյակը, Դմիտրի Գրաչովը․․․։ Կժամանի նույնիսկ USB խումբը, որի գործունեությունն արգելված է ՌԴ տարածքում, իսկ սա ինքնին լավ նորություն է նաև յուրահատուկ երաժշտության սիրահարների համար։

 Միջոցառման գլխավոր իրադարձությունը Գարիկ Մարտիրոսյանի վերադարձն է։ Վերջին կես տարում նրա անվան շուրջ բազմաթիվ ասեկոսեներ էին պտտվում, սակայն արդեն սեպտեմբերին նա կրկին բեմ կբարձրանա և Պավել Վոլյայի հետ միասին կշփվի հանդիսատեսի հետ։

Տոմսերի արժեքը՝ 15.000-150.000 դրամ: 

Այս թեմայով