30 Հուլիս 2014, 10:29
2879 |

Քաղաքով արթնացածները

Քաղաքն արթնանում է, արթնանում շատ ավելի վաղ, քան մենք ենք ոտքի կանգնում, մենք՝ երևանցիներս, որոնք մոռացել են վաղորդայնի իսկական գույները: Քաղաքացիները չեն գնահատում առավոտը: Զոռով, մի կերպ արթնանում են զարթուցիչի ձայնից, և նույն վայրկյանին էլ տրվում առօրյա կենցաղային հոգսերին. լոգանքով լվանում-մաքրում են գիշերային երազները, քնի վերջին մնացորդները ճնշում թունդ սուրճի բաժակի մեջ, և շտապում աշխատանքի՝ չնկատելով իրենց քաղաքի առավոտի գեղեցկությունը: Ահա երիտասարդ մայրը օրորում է փոքր դստերը կարուսելի վրա, քանի դեռ արևը չի տաքացրել: Քիչ այն կողմ լոտուսի դիրքով երիտասարդ յոգերը մեդիտացիա են անում: Հեռվում հեծանվորդն է ճանապարհ ուզում՝ անընդհատ զնգացնելով ազդանշանը: Imyerevan.com կայքը որոշեց հիշեցնել՝ ինչպիսին է երևանյան առավոտի գեղեցկությունը:

Այս թեմայով