Kauno g., 3A, Vilnius ,Lietuva, (5) 233-45-69
«Արարատը» Լիտվայի մայրաքաղաքի հայկական ավանդական խոհանոցի միակ ռեստորանն է: Որպես առաջին ճաշ՝ ռեստորանում մատուցվում է խաշլամա, բոզբաշ ու մածնաբրդոշ, որպես երկրորդ՝ Էջմիածնի ու ամառային տոլմա, ինչպես նաև խորովածների լայն տեսականի: Ռեստորանը հպարտանում է իր տնական փախլավայով ու գլխավոր խոհարարի հատուկ մուսով, որ ռեստորանի ավանդույթների համաձայն կոչվում է «Սերինե»:
www.araratas.lt