«Ani» restaurant, 86-88 Blaxland Rd, Ryde 2112 NSW, Sydney, Australia, (02) 9808 1044
Սիդնեյի միակ ռեստորանն է, որտեղ կարելի է ճաշակել իսկական հայկական խոհանոց: Ռեստորանի ինտերիերը նույնպես ձևավորված է ավանդական հայկական ոճով, խալիներով ու կավից պատրաստված իրերով: Ճաշացանկում կա քյաբաբ, տոլմայի մի քանի տեսակ, այդ թվում նաև՝ պասուց, ու բադրջանի խավիար: «Անի» ռեստորանում հատուկ գովասանքի է արժանանում թաբուլեն: Ռեստորանն աշխատում է երեքշաբթիից մինչև կիրակի, ժամը 18:00-ից մինչև 22:00: