10a 1905 year str., Moscow, Russia, (495) 255-58-09
«Մեր բակը» հայկական խոհանոցի ռեստորանը Մոսկվայում բացվել է 2003-ի ապրիլին: Ռեստորանի ինտերյերն ու հարդարանքի գրեթե բոլոր պարագաները կատարված են հայկական ավանդական մոտիվներով: Գնացուցակում կարելի է գտնել ցանկացած, նույնիսկ ամենաքմահաճ ճաշակի ուտեստներ՝ սպաս և մածնաբրդոշ, խաղողի թփով տոլմա, ձվով եփած կանաչ լոբի և, իհարկե, զանազան խորովածի տեսականի: «Մեր բակը» բաց է ամեն օր՝ 10:00-ից 01:00: